ԱՃԹՆ-ի տարեկան և եռամսյակային հաշվետվություններ

Հայաստանի ԱՃԹՆ-ի ազգային զեկույց 2019

 

Հայաստանի Հանրապետությունը հրապարակում է ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցը, որը ներկայացնում է 2019 թվականներին Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը։ Զեկույցը կազմվել է Անկախ ադմինիստրատորի՝ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության կողմից:

Զեկույցի կազմման նպատակով Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր ընկերությունները համակողմանիորեն բացահայտել են եկամուտների և վճարումների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2018թ. հունիսի  8-ի N 666-Ն որոշմամբ սահմանված հրապարակային հաշվետվությունները։ Անկախ ադմինիստրատորը իրականացրել է եկամուտների և վճարումների վերաբերյալ պետական մարմիններից և ընկերություններից ստացված տեղեկատվության համադրում և ԱՃԹՆ զեկույցում ներկայացրել համադրման արդյունքները։

Համաձայն ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի որոշման՝ համադրվող են համարվել այն կազմակերպությունները, որոնք հաշվետու ֆինանսական տարում ՀՀ պետական բյուջե են վճարել 150մլն դրամին համարժեք կամ դրանից բարձր հարկեր և վճարումներ (բացառությամբ՝ բնապահպանության նախարարությանը վճարված գումարները և մաքսային վճարներն ու տուրքերը): Անկախ ադմինիստրատորը համադրել է 2019թ․ համար 9 ընկերության հրապարակային հաշվետվություններով ներկայացված ֆինանսական տվյալները։

2019Թ ՀԱՄԱԴՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

  1. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  2. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ
  3. «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ
  4. «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ
  5. «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ
  6. «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  7. «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
  8. «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ՍՊԸ
  9. «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ

Ընդերքօգտագործողների 2019թ. հաշվետվություններ PDF  

Պետական մարմինների 2019թ. հաշվետվություններ PDF