Հայաստանի ԱՃԹՆ-ի ներդրման հաշվետվություններ

Հայաստանի ԱՃԹՆ-ի ազգային զեկույց 2020-2021

Հայաստանի Հանրապետությունը հրապարակում է ԱՃԹՆ-ի չորրորդ ազգային զեկույցը, որը ներկայացնում է 2020-2021 թվականներին Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը։ Զեկույցը կազմվել է Անկախ ադմինիստրատորի՝ «Էրնսթ ընդ Յանգ» աուդիտորական ընկերության կողմից

Զեկույցի կազմման նպատակով Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր ընկերությունները համակողմանիորեն բացահայտել են եկամուտների և վճարումների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2018թ. հունիսի  8-ի N 666-Ն որոշմամբ սահմանված հրապարակային հաշվետվությունները։ Անկախ ադմինիստրատորը իրականացրել է եկամուտների և վճարումների վերաբերյալ պետական մարմիններից և ընկերություններից ստացված տեղեկատվության համադրում և ԱՃԹՆ զեկույցում ներկայացրել համադրման արդյունքները։

Համաձայն ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի որոշման՝ համադրվող են համարվել այն կազմակերպությունները, որոնք հաշվետու ֆինանսական տարում ՀՀ պետական բյուջե են վճարել 150մլն դրամին համարժեք կամ դրանից բարձր հարկեր և վճարումներ: 2020-2021թթ. համար Անկախ ադմինիստրատորը համադրել է 10 ընկերության հրապարակային հաշվետվություններով ներկայացված ֆինանսական տվյալները։

2021Թ ՀԱՄԱԴՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

  1. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  2. «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ
  3. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ
  4. «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ
  5. «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ
  6. «ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ
  7. «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  8. «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ՍՊԸ
  9. «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ
  10. «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

2020Թ ՀԱՄԱԴՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

  1. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  2. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ
  3. «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ
  4. «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ
  5. «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ
  6. «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
  7. «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ՍՊԸ
  8. «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ
  9. «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
  10. «ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ