Արձանագրություններ և առնչվող այլ փաստաթղթեր

2019 թվականի նոյեմբերի 7-ին, Հայաստանի առաջին վավերացման առաքելության շրջանակում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության վավերացնողների խումբը Հայաստանի ԲՇԽ-ի անդամներին ներկայացրեց վաերացման գործընթացի ընթացքը և առաջիկա քայլերը, քննակվեցին շահագրգիռ կողմերի հետ վավերացման հանդիպումներից հետո լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հարցերը, ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցությունը ներկայացրեց ԲՇԽ-ի նոր անդամներին ու այլընտրանքային անդամներին:  

 Արձանագրություն – 05.09.2019թ. (wordpdf)


2019 թվականի սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2019 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունները, 2018 թվականի տարեկան հաշվետվության լրացումները, ԲՇԽ-ի աշխատակարգի փոփոխությունները, «Հայաստանյան ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի մոտեցումը պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ» հայեցակարգային փաստաթուղթը: Քննարկվեցին ԱՃԹՆ-ի 2-րդ զեկույցի կազմման, զեկույցի նախնական ուսումնասիրության շրջանակի սահմանման, իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցեր: 

 Արձանագրություն – 05.09.2019թ. (wordpdf)


2019 թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի 2019թ. ազգային զեկույցը կազմող անկախ ադմինիստրատորի տեխնիկական առաջադրանքը, ընդունեց Հայաստանի 2-րդ ԱՃԹՆ-ի զեկույցի շրջանակը սահմանող մի շարք որոշումներ, հաստատեց ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2018 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը, ՀՀ ԱՃԹՆ-ի 2018թ. աշխատանքային ծրագրի կատարողականը, ինչպես նաև ՀՀ ԱՃԹՆ-ի պատասխանատու հանքարդյունաբերության սահմանումն ու շրջանակը։ Քննարկվեցին նաև 2019թ․ իրականացվելիք նախնական ուսումնասիրության շրջանակի վերաբերյալ մի շարք հարցեր։

 Արձանագրություն – 16.04.2019թ. (wordpdf)


2018 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները հաստատեցին Հայաստանի 2018թ. ազգային զեկույցը, ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2018 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվությունը, ՀՀ ԱՃԹՆ-ի 2019-2020թթ. ազգային առաջնահերթությունները, ԱՃԹՆ-ի 2019-2020թթ. աշխատանքային ծրագիրը և ՀՀ ԱՃԹՆ-ի պատասխանատու հանքարդյունաբերության գործելաոճի ներդրման ճանապարհային քարտեզը:

 Արձանագրություն – 05.12.2018թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի 2019-2020թթ. ազգային առաջնահերթություններ

ԱՃԹՆ-ի 2019-2020թթ. աշխատանքային ծրագիր

ՀՀ ԱՃԹՆ-ի պատասխանատու հանքարդյունաբերության գործելաոճի ներդրման ճանապարհային քարտեզ

Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին զեկույց 

 

2018 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները հաստատեցին ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2018 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունները:

 Արձանագրություն – 31.07.2018թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2018 թ. 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվություներ 


2018 թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները հաստատեցին ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը, ԱՃԹՆ-ի 2017թ. աշխատանքային ծրագրի կատարողականը, ԱՃԹՆ-ի 2018թ. վերանայված աշխատանքային ծրագիրը, ԱՃԹՆ-ի առաջին զեկույցի նախնական ուսումնասիրությունը, ԱՃԹՆ-ի առաջին զեկույցը կազմելու համար անկախ ադմինիստրատորի տեխնիկական առաջադրանքը, ընդունվեցին մի շարք որոշումներ ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջներով սահմանված հիմնական հարցերի վերաբերյալ:

Արձանագրություն – 27.03.2018թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017թ. 4-րդ եռամսյակի հաշվետվություն 

ԱՃԹՆ-ի 2017թ. աշխատանքային ծրագրի կատարողական

ԱՃԹՆ-ի 2018թ. վերանայված աշխատանքային ծրագիր


2017 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները և խորհրդատուները քննարկեցին Հայաստանի Հանրապետության իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը, ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի բաց տվյալների քաղաքականության հայեցակարգը և ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվությունը:

Արձանագրություն – 06.12.2017թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017թ. 3-րդ եռամսյակի հաշվետվություն 

ՀՀ ԱՃԹՆ-ի բաց տվյալների քաղաքականության հայեցակարգ (word, pdf)


2017 թվականի հոկտեմբերի 10-ին և 17-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցան ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի աշխատանքային նիստեր, որոնց ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները և խորհրդատուները քննարկեցին Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին զեկույցի նախնական ուսումնասիրության նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր:

Արձանագրություն – 10.10.2017թ. (word, pdf)

Արձանագրություն – 17.10.2017թ. (word, pdf)


2017 թվականի հուլիսի 18-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում մեկնարկեց «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ-ն իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման համար» ծրագիրը և ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 2-րդ եռամսյակի հաշվետվությունն ու օգոստոս-հոկտեմբեր ամիսներին իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը:

Արձանագրություն – 18.07.2017թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017թ. 2-րդ եռամսյակի հաշվետվություն 

ՀՀ ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրի իրականացման 2017թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսների ժամանակացույց (word, pdf)


2017 թվականի մայիսի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվությունը, մայիս-հուլիս ամիսներին իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը և աշխատանքային խմբերի կազմերը:

Արձանագրություն – 05.05.2017թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվություն 

ՀՀ ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրի իրականացման 2017թ. մայիս-հուլիս ամիսների ժամանակացույցը և աշխատանքային խմբերի կազմերը (word, pdf)


2016 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի տարեվերջի նիստը, որի ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատակարգը, Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի 2017-2018 թվականների աշխատանքային ծրագիրը և Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը:

Արձանագրություն - 26.12.2016թ. (word, pdf)


2016 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի առաջին պաշտոնական նիստը, որին հրավիրված էին Հայաստանում օտարերկյա դեսպանությունների, գործընկեր դոնոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հրավիրյալներ, զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

Արձանագրություն - 25.11.2016թ. (word, pdf)


2016 թվականի հունիսի 27-ի ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդրանիկ նիստը, որի ընթացքում որոշվեց ԲՇԽ-ի առաջիկա աշխատանքների և Հայաստանի ԱՃԹՆ-ին անդամակցության հայտի ներկայացման ժամանակացույցը:

Արձանագրություն - 27.06.2016 թ. (word, pdf)