Անդամակցության գործընթացը

ԱՃԹՆ-ին անդամակցության գործընթացը կարելի է բաժանել երկու փուլի, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում երկիրն իրականացնում է ստանդարտով սահմանված որոշակի պահանջներ և ձեռք է բերում նախ թեկնածու, ապա համապատասխանող անդամի կարգավիճակ: Թեկնածու անդամ դառնալու համար իրականացվում են հետևյալ 4 քայլերը`

1. նախնական քայլերի իրականացում ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը ներկայացնելուց առաջ.

  • Կառավարության հայտարարությունը երկրում ԱՃԹՆ-ի ներդրման հանձնառությունն ստանձնելու մասին
  • ԱՃԹՆ-ի ներդրումն ապահովող (համակարգող) պատասխանատու պաշտոնատար անձի նշանակում
  • Կառավարության, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ձևավորում, որը վերահսկելու է ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը
  • ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի կողմից ԱՃԹՆ-ի խորհրդով հաստատված վավերացման վերջնաժամկետներին և պահանջներին համապատասխան աշխատանքային ծրագրի կազմում և իրարկանացում 

2. համապատասխանող երկրի կարգավիճակ ստանալու համար թեկնածու երկիր ճանաչվելուց հետո 2.5 տարվա ընթացքում Հայաստանը պետք է անցնի միջազգային վավերացման գործընթաց ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից նշանակված վավերացնողների կողմից: Վավերացման ժամանակ գնահատվում է, թե որքանով է երկիրը իրականացնել ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջները, պահպանել վերջնաժամկետները, իրականացրել աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև գնահատվում է ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացի թափանցիկությունը` բազմաշահառու խմբի և ազգային քարտուղարության աշխատանքը:
Եթե վավերացնողների գնահատականով երկիրը ցույց է տալիս բավարարող առաջընթաց, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունը երկրին շնորհում է ԱՃԹՆ-ին համապատասխանող երկրի կարգավիճակ: Ոչ բավարար առաջընթացի դեպքում երկրի անդամակցությունը կասեցվում է և հանձնարարվում է ձեռնարկել ուղղիչ գործողություններ, որից հետո, եթե չի գրանցվում առաջընթաց, երկիրը զրկվում է ԱՃԹՆ-ի անդամակցությունից:

Անդամ երկրների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ