Արձանագրություններ և առնչվող այլ փաստաթղթեր

2024 թվականի մարտի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն ընդունեց Հայաստանում ԱՃԹՆ-ի իրականացման վերաբերյալ մի շարք որոշումներ և հաստատեց փաստաթղթեր։ 

 Արձանագրություն – 28.03.2024թ. (word, pdf

Հայաստանի ԱՃԹՆ-ի 2-րդ Վավերացման Նախնական Գնահատման Հաշվետվության վերաբերյալ  բազմաշահառու խմբի պատասխան նամակ


 2023 թվականի հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն ընդունեց Հայաստանում ԱՃԹՆ-ի իրականացման վերաբերյալ մի շարք որոշումներ և հաստատեց փաստաթղթեր։ 

 Արձանագրություն – 29.06.2023թ. (word, pdf

Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատակարգի փոփոխություններ

ԲՇԽ-ի հայտարարությունը ԲՇԽ-ի նիստերի անցկացման վերաբերյալ

ԱՃԹՆ-ի իրականացման 2022թ. 1-ին և 2-րդ կիսամյակների առաջընթացի հաշվետվություններ

2021-2022թթ. աշխատանքային ծրագրի կատարողական

2023-2024թթ. աշխատանքային ծրագիր և ազգային առաջնահերթություններ

Հայաստանի ԱՃԹՆ-ի 2-րդ վավերացման ձևաթղթեր (հաստատված են ԲՇԽ-ի կողմից 2023թ. հունիսի 29-ին)


Ռոյալթիներից համայնքներին հատկացվող մասհանումների վերաբերյալ 2023թ. մայիսի 4-6-ը կայացած դասընթաց-աշխատաժողովի արդյունքների վերաբերյալ արձանագրություն


 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հանրությանը ներկայացվեց ԲՇԽ-ի կողմից հավանության արժանացած ԱՃԹՆ-ի 4-րդ՝ 2020-2021 հաշվետու տարիներ ազգային զեկույցը:


2022 թվականի ապրիլի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի 2022թ. առաջին նիստը, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի 2022թ. ազգային զեկույցը կազմող անկախ ադմինիստրատորի տեխնիկական առաջադրանքը, ընդունեց Հայաստանի 4-րդ ԱՃԹՆ-ի զեկույցի շրջանակը սահմանող մի շարք որոշումներ, հաստատեց 2022թ. վերանայված աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև ինչպես նաև Հայաստանում ԱՃԹՆ-ի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր։

 Արձանագրություն – 27.04.2022թ. (wordpdf

2020-2021թթ. հաշվետու ընդերքօգտագործողների ցանկ։


 2020թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ն էլեկտրոնային եղանակով հաստատել է Հայաստանի ԱՃԹՆ-ի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը, որում ներառված է ՀՀ ԱՃԹՆ-ի 2019թ. աշխատանքային ծրագրի կատարողականը, ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2019թ. 4-րդ եռամսյակի, 2020թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվետվությունները և 2020 թվականի վերանայված աշխատանքային ծրագիրը (ծրագիրը վերանայվել է օգոստոսին):

Հաշվետվություններ

2020 թվականի վերանայված աշխատանքային ծրագիր


 

2020թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ն էլեկտոնային եղանակով հաստատել է Հայաստանի ԱՃԹՆ-ի 2018թ. ազգային զեկույցը։

 


 2020թ. հունիսի 3-ին Հայաստանի ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ն էլեկտոնային եղանակով հաստատել է Հայաստանի ԱՃԹՆ-ի 3-րդ զեկույցի և նախնական ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը և ընդունել է զեկույցի և նախնական ուսումնասիրության շրջանակի ու էականության շեմերի վերաբերյալ որոշումներ

 ԲՇԽ-ի որոշումներ – 03.06.2020թ. (wordpdf)


2019 թվականի նոյեմբերի 7-ին, Հայաստանի առաջին վավերացման առաքելության շրջանակում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության վավերացնողների խումբը Հայաստանի ԲՇԽ-ի անդամներին ներկայացրեց վաերացման գործընթացի ընթացքը և առաջիկա քայլերը, քննակվեցին շահագրգիռ կողմերի հետ վավերացման հանդիպումներից հետո լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հարցերը, ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցությունը ներկայացրեց ԲՇԽ-ի նոր անդամներին ու այլընտրանքային անդամներին:  

 Արձանագրություն – 07.11.2019թ. (word, pdf)


2019 թվականի սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2019 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունները, 2018 թվականի տարեկան հաշվետվության լրացումները, ԲՇԽ-ի աշխատակարգի փոփոխությունները, «Հայաստանյան ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի մոտեցումը պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ» հայեցակարգային փաստաթուղթը: Քննարկվեցին ԱՃԹՆ-ի 2-րդ զեկույցի կազմման, զեկույցի նախնական ուսումնասիրության շրջանակի սահմանման, իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցեր: 

 Արձանագրություն – 05.09.2019թ. (wordpdf)


2019 թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի 2019թ. ազգային զեկույցը կազմող անկախ ադմինիստրատորի տեխնիկական առաջադրանքը, ընդունեց Հայաստանի 2-րդ ԱՃԹՆ-ի զեկույցի շրջանակը սահմանող մի շարք որոշումներ, հաստատեց ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2018 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը, ՀՀ ԱՃԹՆ-ի 2018թ. աշխատանքային ծրագրի կատարողականը, ինչպես նաև ՀՀ ԱՃԹՆ-ի պատասխանատու հանքարդյունաբերության սահմանումն ու շրջանակը։ Քննարկվեցին նաև 2019թ․ իրականացվելիք նախնական ուսումնասիրության շրջանակի վերաբերյալ մի շարք հարցեր։

 Արձանագրություն – 16.04.2019թ. (wordpdf)


2018 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները հաստատեցին Հայաստանի 2018թ. ազգային զեկույցը, ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2018 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվությունը, ՀՀ ԱՃԹՆ-ի 2019-2020թթ. ազգային առաջնահերթությունները, ԱՃԹՆ-ի 2019-2020թթ. աշխատանքային ծրագիրը և ՀՀ ԱՃԹՆ-ի պատասխանատու հանքարդյունաբերության գործելաոճի ներդրման ճանապարհային քարտեզը:

 Արձանագրություն – 05.12.2018թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի 2019-2020թթ. ազգային առաջնահերթություններ

ԱՃԹՆ-ի 2019-2020թթ. աշխատանքային ծրագիր

ՀՀ ԱՃԹՆ-ի պատասխանատու հանքարդյունաբերության գործելաոճի ներդրման ճանապարհային քարտեզ

Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին զեկույց 

 

2018 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները հաստատեցին ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2018 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունները:

 Արձանագրություն – 31.07.2018թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2018 թ. 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվություներ 


2018 թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները հաստատեցին ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը, ԱՃԹՆ-ի 2017թ. աշխատանքային ծրագրի կատարողականը, ԱՃԹՆ-ի 2018թ. վերանայված աշխատանքային ծրագիրը, ԱՃԹՆ-ի առաջին զեկույցի նախնական ուսումնասիրությունը, ԱՃԹՆ-ի առաջին զեկույցը կազմելու համար անկախ ադմինիստրատորի տեխնիկական առաջադրանքը, ընդունվեցին մի շարք որոշումներ ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջներով սահմանված հիմնական հարցերի վերաբերյալ:

Արձանագրություն – 27.03.2018թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017թ. 4-րդ եռամսյակի հաշվետվություն 

ԱՃԹՆ-ի 2017թ. աշխատանքային ծրագրի կատարողական

ԱՃԹՆ-ի 2018թ. վերանայված աշխատանքային ծրագիր


2017 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները և խորհրդատուները քննարկեցին Հայաստանի Հանրապետության իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը, ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի բաց տվյալների քաղաքականության հայեցակարգը և ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվությունը:

Արձանագրություն – 06.12.2017թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017թ. 3-րդ եռամսյակի հաշվետվություն 

ՀՀ ԱՃԹՆ-ի բաց տվյալների քաղաքականության հայեցակարգ (word, pdf)


2017 թվականի հոկտեմբերի 10-ին և 17-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցան ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի աշխատանքային նիստեր, որոնց ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները և խորհրդատուները քննարկեցին Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին զեկույցի նախնական ուսումնասիրության նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր:

Արձանագրություն – 10.10.2017թ. (word, pdf)

Արձանագրություն – 17.10.2017թ. (word, pdf)


2017 թվականի հուլիսի 18-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում մեկնարկեց «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ-ն իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման համար» ծրագիրը և ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 2-րդ եռամսյակի հաշվետվությունն ու օգոստոս-հոկտեմբեր ամիսներին իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը:

Արձանագրություն – 18.07.2017թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017թ. 2-րդ եռամսյակի հաշվետվություն 

ՀՀ ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրի իրականացման 2017թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսների ժամանակացույց (word, pdf)


2017 թվականի մայիսի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվությունը, մայիս-հուլիս ամիսներին իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը և աշխատանքային խմբերի կազմերը:

Արձանագրություն – 05.05.2017թ. (word, pdf)

ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվություն 

ՀՀ ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրի իրականացման 2017թ. մայիս-հուլիս ամիսների ժամանակացույցը և աշխատանքային խմբերի կազմերը (word, pdf)


2016 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի տարեվերջի նիստը, որի ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատակարգը, Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի 2017-2018 թվականների աշխատանքային ծրագիրը և Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը:

Արձանագրություն - 26.12.2016թ. (word, pdf)


2016 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի առաջին պաշտոնական նիստը, որին հրավիրված էին Հայաստանում օտարերկյա դեսպանությունների, գործընկեր դոնոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հրավիրյալներ, զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

Արձանագրություն - 25.11.2016թ. (word, pdf)


2016 թվականի հունիսի 27-ի ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդրանիկ նիստը, որի ընթացքում որոշվեց ԲՇԽ-ի առաջիկա աշխատանքների և Հայաստանի ԱՃԹՆ-ին անդամակցության հայտի ներկայացման ժամանակացույցը:

Արձանագրություն - 27.06.2016 թ. (word, pdf)