Նորություններ
-
14.09.20
Կայացավ Հայաստանի ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցի հրապարակմանը նվիրված առցանց համաժողովը
2020թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված առցանց համաժողովը։
-
10.09.20
Հայաստանի ԱՃԹՆ-ի 2018թ. ազգային զեկույցի ներկայացման առցանց համաժողով
Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարությունը հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված առցանց համաժողովին, որը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին (երևանյան ժամանակով, GMT +04):
-
27.08.20
OpenOwnership. Հայաստանի՝ արդյունահանող ոլորտի բացահայտումների նոր արդյունքները
OpenOwnership կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում Իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծման նախնական ուսունմասիրությունը։ OO-ի ազգային համակարգող Պետեր Լոն անդրադարձ է կատարել այս գործընթացին։
-
21.07.20
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված են 9 մետաղական հանքաքար արդյունահանող ձեռնարկություններ։
-
16.07.20
ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը. Հայաստանը բավարարող առաջընթաց է արձանագրել ԱՃԹՆ-ի 2016 ստանդարտի իրականացման գործում
ԱՃԹՆ-ի միջազգային խորհուրդը Հայաստանի 1-ին վավերացման եզրակացության արդյունքում ընդունել է որոշում, որ Հայաստանը ընդհանուր առմամբ բավարարող առաջընթաց է արձանագրել ԱՃԹՆ-ի 2016 ստանդարտի իրականացման գործում:
-
02.07.20
Դեպի ավելի գենդերային ներառական արդյունահանող ոլորտ
Բնական ռեսուրսների արդյունահանումը պետք է օգուտ բերի երկրի բոլոր քաղաքացիներին: Այնուամենայնիվ, արդյունահանող արդյունաբերությունը անհամաչափորեն է կառավարվում, իսկ ոլորտի հատուկ քաղաքականությունները, որոնք հաշվի են առնում գենդերային հավասար հնարավորությունները համեմատաբար սակավ են:
-
30.06.20
Դասընթաց ԱՃԹՆ-ի գործընթացի և պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ
2020 թվականի մայիսի 25-ից հունիսի 2-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը անցկացրեց հնգօրյա առցանց դասընթաց՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտի և Պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ։
-
18.06.20
Հայաստանը շարունակում է ԱՃԹՆ-ի ստանդարտը գերազանցող պահանջների ներդրումը
Համաձայն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փոփոխությունների՝ 2021 թվականից պարտադիր կդառնա նաև ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման պայմանագրերի հրապարակումը, որը բնական պաշարների կառավարման թափանցիկությունը մեծացնելու կարևոր քայլ է։
-
14.05.20
ԱՃԹՆ-ի տվյալները և բնական ռեսուրսներից կախվածության երկրի քանակային պատկերը
ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունը հետաքրքիր վերլուծություն է հրապարակել ԱՃԹՆ-ի տվյալների օգտագործման վերաբերյալ:
-
26.03.20
ՀՀ կառավարությունն ընդունել է Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին որոշումը
Մարտի 26-ին տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը։
-
09.03.20
2020թ. մարտի 6-8-ը Դիլիջանում անցկացվեց «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ֆիսկալ ռեժիմը և ֆինանսական հոսքերի թափանցիկության ԱՃԹՆ-ի պահանջները» խորագրով դասընթաց
Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարությունը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ ս.թ. մարտի 6-8-ը Դիլիջանում կազմակերպել էր «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ֆիսկալ ռեժիմը և ֆինանսական հոսքերի թափանցիկության ԱՃԹՆ-ի պահանջները» խորագրով դասընթաց:
-
11.02.20
Հրապարակվել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը
Հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի N 36 հրամանը, որով հաստատվել են իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը: