ԱՃԹՆ ԲՇԽ աշխատանքային խմբի երրորդ հանդիպում

22.09.26

2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՃԹՆ 1–6-րդ զեկույցներում և վավերացման հաշվետվություններում արձանագրված բացերի վերացման ճանապարհային քարտեզում ներառված բարձր առաջնահերթություն ունեցող աշխատանքները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանքարդյունաբերության նպատակով հողի տրամադրման օրենսդրական փոփոխությունների փաթեթին, հանքարդյունաբերական ընկերությունների կողմից տարբեր հիմնադրամներին, հասարակական կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ֆինանսական հատկացումների թափանցիկության ապահովմանը, պետական մասնակցությունից ստացվող շահաբաժինների վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև իրական շահառուների հայտարարագրերում ներկայացված տվյալների ստուգման և արժանահավատության ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներին։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ Տեղեկանքում։