ԱՃԹՆ-ն գործարկել է արդյունահանող ոլորտների տվյալների նոր գլոբալ բազա

09.09.26
ԱՃԹՆ-ն գործարկել է արդյունահանող ոլորտների տվյալների նոր գլոբալ բազա

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) գործարկել է նոր տվյալների բազա, որը մեկ հարթակում հասանելի է դարձնում նավթի, գազի և հանքարդյունաբերության ոլորտների վերաբերյալ տվյալներ։

Բազայում ներառված են ավելի քան 3.6 տրիլիոն ԱՄՆ դոլարի պետական եկամուտների, 3,900 հաշվետու կազմակերպությունների և 55-ից ավելի երկրների տվյալներ։ Օգտատերերը կարող են ուսումնասիրել պետական եկամուտների, ընկերությունների վճարումների, արտադրության, արտահանման, պաշարների և այլ ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն։

Տվյալները հնարավոր է որոնել և համեմատել ըստ երկրի, ընկերության, ոլորտի, ապրանքի և ժամանակահատվածի՝ հնարավորություն ընձեռելով ավելի հեշտ վերլուծել արդյունահանող ոլորտների զարգացումները տարբեր երկրներում և տարիների ընթացքում։

Բազային և դրա հնարավորություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով։

https://lnkd.in/eKDZFX5V

https://lnkd.in/e7pCzVe8