ԲՇԽ աշխատանքային խմբի հանդիպում
Կայացել է ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը
2026 թվականի ապրիլի 25-ին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խումբը (ԲՇԽ) հաստատել է <Մետաղական հանքարդյունաբերության իրավական, ընթացակարգային և ինստիտուցիոնալ բացերի, այդ թվում՝ արձանագրված ԱՃԹՆ զեկույցներում և վավերացման հաշվետվություններում, վերացման> աշխատանքային խմբի կազմը։ Խմբի կազմն ընդգրկում է ԲՇԽ-ի բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչներին։
Մասնավորապես,
- կառավարության խմբակցությունից՝ Սեդա Հակոբյան, Մարինե Գալստյան, Լուսինե Մկրտչյան, Գեղեցիկ Բալյան, Գոռ Քոչարյան,
- ընդերքօգտագործողների խմբակցությունից՝ Ներսես Կարամանուկյան, Տարոն Նավասարդյան,
- քաղաքացիական հասարակության խմբակցությունից՝ Արթուր Գրիգորյան, Սոնա Այվազյան (ռոտացիոն մասնակից), Օլեգ Դուլգարյան (ռոտացիոն մասնակից)։
Աշխատանքային խմբի կազմը հաստատելուց հետո, մայիսի 12-ին կայացել է խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում խմբի անդամները պայմանավորվել են, որ ԱՃԹՆ ազգային քարտուղարությունը կամփոփի ԱՃԹՆ զեկույցներում և վավերացման հաշվետվություններում արձանագրված մետաղական հանքարդյունաբերության ոլորտի իրավական և ընթացակարգային բացերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկությունները և միասնական փաստաթղթի տեսքով կներկայացնեի խմբի անդամներին՝ դրանում նշված խնդիրների լուծման առաջնահերթությունը գնահատելու համար։
Աշխատանքային խմբի անդամները պայմանավորվել են նաև, որ, անհրաժեշտության դեպքում, ներկայացված փաստաթուղթը կարող է համալրվել խմբակցությունների կողմից առաջադրվող նոր առաջարկություններով։ Փաստաթղթում նշված բացերի ու առաջարկությունների գնահատականներն ամփոփելուց հետո կսահմանվի խմբի առաջիկա անելիքների շրջանակը և աշխատանքների կազմակերպման եղանակը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը կազմակերպել հունիսի երրորդ տասնօրյակում, որի ընթացքում կքննարկվեն ամփոփված արդյունքները և կորոշվեն աշխատանքային խմբի հետագա քայլերը։