2025թ. հոկտեմբերի 30-ի ԲՇԽ-ի նիստ

10.11.25
2025թ. հոկտեմբերի 30-ի ԲՇԽ-ի նիստ

Հայաստանի բազմաշահառու խմբի 2025թ. հոկտեմբերի 30-ի նիստը

 

Հոկտեմբերի 30-ին  ՀՀ փոխվարչապետ, ԱՃԹՆ բազմաշահառու  խմբի նախագահ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված հարցերից էին՝ հանքարդյունաբերության ռազմավարության միջոցառումների իրականացման ընթացքի մասին զեկույցը, բազմաշահառու խմբի քաղաքացիական խմբակցության կողմից առաջ քաշված մի շարք հրատապ հարցերի քննարկումը, ԱՃԹՆ Ստանդարտի ներդրման հետ կապված ծրագրային հարցեր:

Նիստն ընթացավ աշխատանքային ակտիվ մթնոլորտում,  սովորականից երկար՝ ձգտելով անդրադառնալ օրակարգային հարցերի վերաբրյալ մասնակիցների բոլոր դիտարկումներին և արձագանքներին: Մոտ երեք ժամ տևած քննարկմանը մասնակցեցին բազմաշահառու խմբի՝ կառավարության, ընդերքօգտագործողների և քաղաքացիական հասարակության խմբակցությունների անդամները և հրավիրված անձինք:  

Քննարկումների արդյունքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից համապատասխան  հանձնարարականներ տրվեցին ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանին, Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանին և Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին: 

Նիստի մասնակիցներն անդրադարձան նաև ԱՃԹՆ միջազգային խորհրդի առաջիկա երևանյան նիստի անցկացման հետ կապված մի քանի կազմակերպչական հարցերի համաձայնեցմանը:

 

Բազմաշահառու խմբի նիստի արձանագրությունը հասանելի է այստեղ։