Օփեն Օուներշիփի բաց սեփականության ռեգիստրում ավելացվել են Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների իրական շահառուների վերաբերյալ տվյալները

19.12.23
Օփեն Օուներշիփի բաց սեփականության ռեգիստրում ավելացվել են Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների իրական շահառուների վերաբերյալ տվյալները

Հրապարակման ամսաթիվը՝ 15դեկտեմբերի, 2023

Հեղինակներ՝ Էմիլի Մանուել, Սթիվեն Էբոթ Պյու

Աղբյուրը՝ այստեղ

Օփեն Օուներշիփի ռեգիստրը (Open Ownership Register) համալրվել է Հայաստանի հանքարդյունաբերող ընկերությունների իրական շահառուների վերաբերյալ բարձրորակ տվյալներով։ Այժմ դուք կարող եք ավելի հեշտությամբ որոնել, ստուգել և  պատկերել Հայաստանի տվյալները՝ շնորհիվ Հայաստանի կողմից իրական շահառուների տվյալների ստանդարտի (BODS) ընդունման:

BODS-ը իրական սեփականության վերաբերյալ բարձրորակ տվյալների հավաքագրումը, տարածումը և օգտագործումը ուղղորդող աշխարհի առաջատար բաց ստանդարտն է:

Այս աշխատանքն իրականացվել է Opening Extractives ծրագրի շրջանակներում, որը Open Ownership-ի և EITI -ի   համատեղ   նախաձեռնությունն է ՝ խթանելու համար իրական շահառուների վերաբերյալ տվյալների հասանելիությունն ու օգտագործումը ամբողջ աշխարհում:

Օփեն Օուներշիփի ռեգիստրը միավորում է մի շարք երկրների իրական շահառուների վերաբերյալ տվյալների բազաները՝ հետևելու համար ընկերության սեփականության և վերահսկման բարդ սխեմաներին, ուր էլ որ տվյալները տանեն: Միացյալ Թագավորությունից, Դանիայից և Սլովակիայից ստացված տվյալներն արդեն ինտեգրվել են, ձևավորվել ըստ  BODS-ի և հասանելի են՝ անվճար ներբեռնման կամ վերաօգտագործման  համար: Open Ownership-ը շարունակում է աշխատել էլ ավելի շատ երկրների տվյալներ միավորելու  ուղղությամբ:

Հայաստանի բազմաոլորտային ռեգիստրը  (Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքի իրական շահառուների էջեր) գործարկվել է 2020 թվականին՝ իրական շահառուների վերաբերյալ տվյալները հավաքագրելու նպատակով։ Սրան նախորդել է Հայաստանի իրական շահառուների բարեփոխման գործընթացը վերահսկող պետական կառույցների նկատմամբ Օփեն Օուներշիփի կողմից 2019 և 2020 թվականների ընթացքում ցուցաբերած զգալի աջակցությունը:

2021 թվականի հունիսին ՀՀ կառավարությունն ընդունել է մի շարք օրենքներ՝ միասնականացնելու համար իրական շահառուների իր իրավական սահմանումը և թարմացնելու համար իրական շահառուներին վերաբերվող ռեժիմը: Նախապես  կենտրոնանալով արդյունահանող  ընկերությունների վրա՝ բազմաոլորտային ռեգիստրը արդեն  տարվա վերջին սկսեց հավաքագրել և հրապարակել տվյալները՝ համաձայն BODS-ի: 

Հայաստանը նաև օգտագործում է BODS-ի վիզուալիզացիայի գրադարանը ՝ շահառու սեփականության ցանցերի ավտոմատ դիագրամներ ստեղծելու համար: 2023 թվականի ընթացքում բազմաոլորտային ռեգիստրի շրջանակն ընդլայնվել է տնտեսության այլ ոլորտներում գործող ընկերություններով:

Ցույցադրելու համար, թե ինչպես են իրական շահառուների վերաբերյալ BODS-ին համապատասխան հավաքագրված տվյալները օգնում երկրներին օգտագործել բաց աղբյուրների մի շարք գործիքներ, Open Ownership-ը ներառել է Հայաստանի ԱՃԹՆ-ի (EITI) թիմի կողմից նշված   արդյունահանող արդյունաբերության մի շարք ընկերությունների տվյալները Open Ownership-ի ռեգիստրում: Այս ջանքերի շնորհիվ BODS-ին համապատասխան հավաքագրված ցանկացած տվյալ կարող է ներառվել Open Ownership-ի ռեգիստրում:

BODS-0.2 տարբերակում այլընտրանքային անունների դաշտի նորարար օգտագործմանն աջակցելու համար Open Ownership-ը ընդլայնելու է նաև Open Ownership-ի ռեգիստրի գործառույթը այնպես, որ մարդիկ կարողանան գտնել հայկական այս ընկերությունները, ինչպես նաև միլիոնավոր այլ ընկերություններ՝ փնտրելով դրանց այլընտրանքային անվանումները: