Բնապահպանական նպատակային ծրագրեր

Բնապահպանական և առողջապահական նպատակային ծրագրերի վերաբերյալ 2016-2019թթ. տեղեկատվություն։

2022 թվականի մայիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ և լրիվ ընդունվել և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ: Ի թիվս այլ բարելավումների՝ հստակ սահմանվել են բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերում ներառված բնապահպանական և առողջապահական միջոցառումները։

2021 թվականին ընդունվել են բնապահպանական և առողջապահական նպատակային ծրագրերի իրականացման գործընթացը կարգավորող հետրևյալ իրավական ակտերը.

  • ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության  N 447-Ն որոշում
  • ՀՀ կառավարության  2021 թվականի հուլիսի 15-ի «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին»  N 1149-Ն որոշում
  • ՀՀ կառավարության  2023 թվականի օգոստոսի 24-ի«Բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1421-Ն որոշում
  • Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին» N 310-Ն հրաման

Առնչվող իրավական ակտեր

  • ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» N 1352-Ն որոշում
  • ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1733-Ն որոշում
  • ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցը հաստատելու մասին» Կառավարության N 1848-Ն որոշում
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները հաստատելու մասին»  N 369-Ն հրաման

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված ընկերությունների գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը և hամայնքների միջև բնապահպանական հարկի գումարի բաշխման համամասնությունները 2021-2024թթ․ (Տեղեկատվությունը Հայաստանի ԱՃԹՆ-ին տրամադրվել է Շրջական միջավայրի նախարարության կողմից։)

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված ընկերությունների գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների միջև բնապահպանական հարկի գումարի բաշխման համամասնությունները և համայնքներին հասանելի գումարները 2021-2024թթ. (Տեղեկատվությունը Հայաստանի ԱՃԹՆ-ին տրամադրվել է Շրջական միջավայրի նախարարության կողմից։)

Համայնքների կողմից ներկայացված ծրագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով ուսւոմնասիրվում և հաստատվում են լիազոր մարմինների՝  Շրջակա միջավայրի նախարարության կամ Առողջապահության նախարարության կողմից, որից հետո հաստատվում են պետական բյուջեում, որպես համայնքին տրվող սուբվենցիա։

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը և բյուջեի հավելվածները հասանելի են ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հետևյալ հղումներով՝

2021թ. պետական բյուջե https://minfin.am/hy/page/petakan_byuje_2021t

2022թ. պետական բյուջե https://minfin.am/hy/page/petakan_byuje_2022t_nakhagits_ 

2023թ. պետական բյուջե https://minfin.am/hy/page/petakan_byuje_2023t 

ՀՀ պետական բյուջեից բնապահպանական ծրագրերի իրականացման համար «ՀՀ համայնքներին սուբվենցիաների տրամադրում» ծրագրի շրջանակներում սուբվենցիաներ ստացող համայնքների գծով ճշտված բյուջեների և դրանց փաստացի կատարման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է պետական բյուջեի տարեկան հաշվետվություններում: Հաշվետվությունները հասանելի են ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հետևյալ հղումներով:

2020թ. բյուջեի տարեկան հաշվետվություն https://minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun_2020_t_tarekan_

2021թ.  բյուջեի տարեկան հաշվետվություն https://minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun_2021_t_tarekan_

2022թ.  բյուջեի տարեկան հաշվետվություն https://minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun_2022_t_tarekan_