Բնապահպանական և առողջապահական նպատակային ծրագրեր

 

Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ի թիվս այլ ընկերությունների, 5 մետաղական հանքաքարի արդյունահանման իրավունք ունեցող ընկերությունների` Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ-ի, Չաարատ Կապան ՓԲԸ-ի (նախկինում՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ),  ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի, Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ-ի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի  կողմից վճարվող բնապահպանական հարկերից  մասհանումներ են կատարվում համապատասխան  ազդակիր համայնքներում բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար։ 

Բնապահպանական հարկի հաշվարկը և դրույքաչափերը

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով բնապահպանական վճարի փոխարեն սահմանվել է բնապահպանական հարկ: Հարկային օրենսգիրքը սահմանել է «բնապահպանական հարկ» հասկացությունը, դրա վճարման նպատակը, հաշվարկման և վճարման կարգը։ Հարկային օրենսգրքի համաձայն բնապահպանական հարկը պետական բյուջե վճարվող հարկ է, որը ծառայում է «բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման» նպատակին։

 Բնապահպանական հարկի հաշվարկը և դրույքաչափերը

Բնապահպանական հարկի բաշխման համամասնությունները (1)

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների միջև բնապահպանական հարկի (վճարի) բաշխման համամասնությունների հաշվարկն իրականացվում է  հետևյալ սկզբունքներով.

  • մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման մասով համայնքների միջև բնապահպանական հարկի գումարի բաշխման համամասնությունները (%-ով ընդհանուրի նկատմամբ) որոշվում են աղտոտվածության գծով տարածքային նորմավորման նախնական արդյունքների հիման վրա: Համամասնությունները ազդակիր համայնքների միջև բաշխվում են՝ հիմք ընդունելով աղտոտվածության ծավալները և համայնքների (խոշորացված համայնքների դեպքում՝ ազդակիր բնակավայրերի) բնակչության թվաքանակը,
  • ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի մասով և ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրման կամ պահման մասով համայնքների միջև բնապահպանական հարկի գումարի բաշխման համամասնությունները սահմանելիս հիմք են ընդունվում համապատասխան համայնքների (խոշորացված համայնքների դեպքում՝ ազդակիր բնակավայրերի) բնակչության թվաքանակը և նրանց վարչական տարածքում ջրային ռեսուրսի աղտոտման ծավալները,
  • համայնքների միջև բնապահպանական հարկի գումարի բաշխման համամասնությունները սահմանվում են՝ հիմք ընդունելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք համայնքների խոշորացումը:

ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 27-ի N212-Ա որոշմամբ հավանության արժանացած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանվում է, որ ըստ համայնքների կամ բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացվում է Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Կարգը ՀՀ կառավարությունը պետք է սահմանի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամյսա ժամկետում։

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված ընկերությունների գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը և hամայնքների միջև բնապահպանական հարկի գումարի բաշխման համամասնությունները 2016-2019թթ․

 2019 թվական   2018 թվական   2017 թվական   2016 թվական

 

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված ընկերությունների գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների միջև բնապահպանական հարկի գումարի բաշխման համամասնությունները և համայնքներին հասանելի գումարները

2016-2019թթ․

Յուրաքանչյուր համայնքին բնապահպանական և առողջապահական ծրագրերի իրականացման համար մասհանումների չափերը հաշվարկվում է համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված (2018 թվականի հունվարի 1-ից սկսած` միասնական հաշվից բնապահպանական հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին հաշվեգրված) բնապահպանական հարկի հանրագումարից` պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով:

(1) Տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։

ՀՀ պետական բյուջեից բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար համայնքների տրվող սուբվենցիաները

Ծրագրի նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, տվյալ մարզի կամ համայնքի զարգացման (սոցիալ-տնտեսական զարգացման) կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերի կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության հաստատված փաստաթղթերի հիման վրա: Ծրագիրը պետք է ներառի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողային, ջրային և օդային տարածքներում ընկերությունների գործունեությամբ պայմանավորված՝ բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանը նպատակաուղղված միջոցառումներ, ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` համայնքի բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված միջոցառումներ և ծրագրային միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները։

Համայնքների կողմից ներկայացված ծրագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով ուսւոմնասիրվում և հաստատվում են լիազոր մարմինների՝  Շրջակա միջավայրի նախարարության կամ Առողջապահության նախարարության կողմից, որից հետո հաստատվում են պետական բյուջեում, որպես համայնքին տրվող սուբվենցիա։

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը և բյուջեի հավելվածները հասանելի են ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հետևյալ հղումներով՝

2016թ․ http://www.minfin.am/hy/page/petakan_byuje_2016_t   

2017թ․ http://www.minfin.am/hy/page/petakan_byuje_2017t

2018թ․ http://www.minfin.am/hy/page/byuje_2018

2019թ․ http://www.minfin.am/hy/page/petakan_byuje_2019_t

2020թ․ http://www.minfin.am/hy/page/petakan_byuje_2020t_nakhagits_

ՀՀ պետական բյուջեից բնապահպանական ծրագրերի իրականացման համար «ՀՀ համայնքներին սուբվենցիաների տրամադրում» ծրագրի շրջանակներում սուբվենցիաներ ստացող համայնքների գծով ճշտված բյուջեների և դրանց փաստացի կատարման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է պետական բյուջեի տարեկան հաշվետվություններում: Հաշվետվությունները հասանելի են ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հետևյալ հղումներով:

2016թ․ http://www.minfin.am/hy/page/_petakan_byujei_hashvetvutyun_2016_t_tarekan_

2017թ․ http://www.minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun_2017_t_tarekan_

2018թ․ http://www.minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun_2018_t_tarekan_

2019թ․ http://www.minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun_2019_t_tarekan_nakhagits_

Համայնքների բնապահպանական ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվող սուբվենցիաների ըստ համայնքների բաշխման տարեկան պլանավորված, տարեկան ճշտված և փաստացի կատարված տվյալները (հավելված 5)

2016-2019թթ․

ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը՝  անհամապատաս­խանություն­ները վերացնելու ուղղությամբ

ԱՃԹՆ-ի 2016-2017 թվականների զեկույցը և Հայաստանում վավերացման առաքելության հանդիպումները արձանագրեցին գործող կարգովորումների մի շարք բացեր։  Ուստի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվեց և 2020 թվականի փետրվարի 27-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ Օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը մայիսի 6-ին առաջին ընթերցման ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Օրենքով (նախագծով) սահմանվում է, որ․

  • 2021 թվականից մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող բոլոր ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կկատարվեն այն համայնքներում ծրագրերի իրականացման համար, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:
  • Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, կատարողականի որակի և հաշվետվողականության բարելավման ու թափանցիկության ապահովման նպատակով համայնքների հաստատված ծրագրերը յուրաքանչյուր տարի պետք է հրապարակվեն համայնքապետարանի կայքում և/կամ համապատասխան մարզպետարանի կայքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ:
  • Համայնքի ղեկավարը պետք է կազմի հաշվետվություն իրականացված ծրագրի մասին։ Իրականացված ծրագրի վերաբերյալ ավագանու կողմից հաստատված հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը պետք է հրապարակվի համայնքապետարանի և/կամ համապատասխան մարզպետարանի կայքերում։ Հաշվետվության ձևը պետք է հաստատվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կողմից:
  • Համայնքների կամ բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը վեցամյսա ժամկետում պետք է սահմանվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ազդակիր համայնքների կայքերում հրապարակված 2016-2018թթ ծրագրերի հղումները

ԲՇԽ-ի առաջարկությամբ ազդակիր համայքների կայքերում ապահովվել է 2016-2018թթ․ հաստատված բնապահպանական և առողջապահական ծրագերի հասանելիությունը։

2018թ բնապահպանական ծրագրերը

Մարզի, համայնքի անվանումը

Հրապարակման հղումները

ՀՀ Լոռու մարզ

ք Ալավերդի

http://alaverdi.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=99c3d7f2-1ed0-4b66-9de9-67b9f70aaa21

ՀՀ Սյունիքի մարզ

ք Կապան

http://kapan.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=dcb80711-ac39-4abe-9538-fbec1b5db10d

Ավագանու որոշում՝

http://kapan.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=bdf07905-6c90-4139-9bc1-3ab31af630b5

ՀՀ Արարատի մարզ

ք Արարատ

http://araratcity.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=9fd81fd5-77dc-423b-9c92-fa59be270839

ՀՀ Կոտայքի մարզ

ք Չարենցավան

http://37.252.66.134/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=v&g=50c4cd8d-81fe-4b38-a43b-352578a771ae

ք Ծաղկաձոր

http://212.34.229.98/Pages/Misc/Announces/view.aspx?recID=356#.XrRc8mgzZPZ

                                             

2017թ բնապահպանական ծրագրերը

Մարզի, համայնքի անվանումը

Հրապարակման հղումները

ՀՀ Լոռու մարզ

ք Ալավերդի

http://alaverdi.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=8a69a08f-0a6f-4aba-ae0b-98f51d6e8710

գ Աքորի

http://alaverdi.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=8a69a08f-0a6f-4aba-ae0b-98f51d6e8710

գ Հաղպատ

http://alaverdi.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=8a69a08f-0a6f-4aba-ae0b-98f51d6e8710

գ Օձուն

http://www.odzun.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=09b19a19-fa55-443d-8152-7a1485d5e3f2

գ Ճոճկան

http://akhtala.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=82cfc157-d535-4206-836f-07c6d7bca97f

գ Մեծ Այրում

http://akhtala.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=c0e41d52-f5b5-4363-83ea-304e7a989734

գ Շնող

http://shnogh.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=dc2858de-724a-4198-897a-252a40ade1a1

ՀՀ Սյունիքի մարզ

ք Քաջարան

http://kajaran.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=8946384f-7be0-489b-9b0d-786b33924b52

ք Կապան

http://kapan.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=7f3fd30b-79cb-4807-a9e0-da22c5393f31

Ավագանու որոշում՝

http://kapan.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=dcedd696-e087-4c79-8cb1-767ef281f9e4

 ք.Ագարակ  http://meghri.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=4272fd00-68c1-4bf3-925a-627416ee8b4a 

ՀՀ Տավուշի մարզ

ք Այրում

http://ayrumcity.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&dt=Projects&Grd=Page$2

գ Բերդավան (Նոյեմբերյան)

http://noyemberyan.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=73392bc6-1de1-4d3b-b83f-746c0ca90386&fbclid=IwAR2dBpHyfqfxSSkBZ01RDEb51MfFKyJIjmuIgvancL5tr5Ruby0owDBsxC4

Զորական համայնք (Կողբ)

http://koghbhamaynq.am/Pages/DocFlow/default.aspx?nt=1&a=v&g=3743a4a5-8ab5-40d5-89a0-258bd78ca4a9

 

2016թ բնապահպանական ծրագրերը

Մարզի, համայնքի անվանումը

Հրապարակման հղումները

ՀՀ Լոռու մարզ

ք Ախթալա

http://akhtala.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=41422d3a-3c06-40f8-a257-5531c8a8dcf7

գ Օձուն

http://www.odzun.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=019fcd33-a819-4018-a802-4fc8903bd41a

ՀՀ Սյունիքի մարզ

ք Քաջարան

http://kajaran.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=8833d166-b2c1-416a-b51b-f647f9a2ef07

ք Կապան

http://kapan.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=9852692e-2fe5-45a4-84aa-c383cbe6eabf

Ավագանու որոշում՝

http://kapan.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=5f1caa08-3485-4cd6-b155-c24435631ce5

 ք.Ագարակ  http://meghri.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=0983985b-e19a-49f9-90e6-5257b3ae3111 
 գ.Կարճևան  http://meghri.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=4c2fdd43-c5e0-4ed1-ac22-a32d5fafdaa0  

ՀՀ Արարատի մարզ

ք Արարատ

http://araratcity.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=ba2c8b7d-b126-4c06-ac9f-0032a346b44d

ՀՀ Կոտայքի մարզ

ք Չարենցավան

http://37.252.66.134/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=v&g=856f1a68-b2c5-442a-8f3d-cf674d2e1519