Անդրադարձը ԱՃԹՆ նպատակներին՝ Հայաստանի «Mining Armenia Forum 2026» համաժողովի ընթացքում
Հոկտեմբերի 16-17-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագիրը կրող «Mining Armenia Forum 2026» համաժողովը, որը քննարկել է Հայաստանի հանքային և երկրաբանական ներուժը, ներդրումային գրավչությունը, ոլորտի խնդիրներն ու կայուն զարգացման հնարավորությունները։ Համաժողովին մասնակցել և ելույթով հանդոս է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը[1]։
Հատկանշական է, որ ֆորումի օրակարգում ներառված էին այնպիսի հարցեր, որոնք ուղղակիորեն կապված են ԱՃԹՆ Ստանդարտի նպատակների և հետագա զարգացումների հետ։ Մասնավորապես, ֆորումի թեմատիկ պանելային քննարկումներից էին հետևյալ թեմաները.
- «Հանքարդյունաբերություն, բնություն և կայունությանն առնչվող ավելի լայն մարտահրավերներ COP17-ից առաջ՝ կենսաբազմազանության վերաբերյալ պարտավորություններից մինչև չափելի արդյունքներ» (Mining, Nature and Broader Sustainability Challenges Before COP17 — From Biodiversity Commitments to Measurable Results)
- «Թվայնացումը՝ որպես ռիսկերի կառավարման գործիք. Գործընթացների կառավարումից մինչև ESG ցուցանիշներ» (Digitization as a risk management tool — From managing processes to ESG performance)
Մեծ ուշադրության արանացավ նաև «Հանրային արժեք. Ո՞վ է շահում. Արժեքի արդարացի բաշխում» ( Social value conversation-Who Benefits? — Sharing Value Fairly) թեմայով հոկտեմբերի 17-ին անցկացված պանելային քննարկումը, որի խոսնակներից էր նաև Հայաստանի ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանը։ Նշված պանելի քննարկման թեմաներն էին՝ ներդրումները համայնքներում, օգուտների բաշխումը, ակնկալիքները՝ բացի բարեգործությունից, տեղական մակարդակում կայուն արժեքի ստեղծումը, հակամարտությունների լուծումը, բաց երկխոսությունը։ Հայաստանի ԱՃԹՆ համակարգողը իր խոսքում անդրադարձավ քննարկվող հարցերի շրջանակում ԱՃԹՆ-ի ունեցած նշանակությանը, առկա մարտահրավերներում երկխոսության կարևորությանը, համայնքների և ՏԻՄ մարմինների կարողությունների զարգացման կարևորությանը՝ համայնքներում կայուն ու երկարատև արդյունքներ ապահովելու համար և այդ գործում հանքարդյունաբերական ընկերությունների աջակցության հնարավորություններին։
[1] https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/10/17/Nikol-Pashinyan-Speech/
-
«Mining Armenia Forum 2026» համաժողով
-
«Mining Armenia Forum 2026» համաժողով
-
«Mining Armenia Forum 2026» համաժողով
-
«Mining Armenia Forum 2026» համաժողով
-
«Mining Armenia Forum 2026» համաժողով