ԱՃԹՆ ԲՇԽ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպում

03.07.26

 

Հուլիսի 2-ին կայացել է ԱՃԹՆ ԲՇԽ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որի ընթացքում ամփոփվել են աշխատանքային խմբի անդամների կողմից ԱՃԹՆ-ի 1–6-րդ զեկույցներում արձանագրված մետաղական հանքարդյունաբերության ոլորտի իրավական և ընթացակարգային բացերի վերացման ճանապարհային քարտեզում ներառված աշխատանքների առաջնահերթության գնահատականները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առավել բարձր առաջնահերթություն ստացած աշխատանքները և դրանց իրականացմանն ուղղված հետագա քայլերը։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ տեղեկանքում։