ԱՃԹՆ-ի տարածաշրջանային կլոր սեղան–աշխատաժողովը Երևանում

30.04.26
ԱՃԹՆ-ի տարածաշրջանային կլոր սեղան–աշխատաժողովը Երևանում

2026 թվականի ապրիլի 28–29-ին Երևանում տեղի ունեցավ «Կենտրոնական Ասիայի առաջնորդություն արդյունահանող ոլորտի հաշվետվողականության և բարեփոխումների համար» տարածաշրջանային ԱՃԹՆ-ի կլոր սեղան–աշխատաժողովը, որը համախմբել էր Նախաձեռնության շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Մոնղոլիայից, ինչպես նաև ԱՃԹՆ միջազգային քարտուղարությունից։

Աշխատաժողովը կազմակերպվել էր Financial Services Volunteer Corps (FSVC) կազմակերպության կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության (UK FCDO) ֆինանսական աջակցությամբ՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակում։

Կազմակերպիչների կողմից մասնակիցների հավաքի վայր էր ընտրվել Հայաստանը՝ որպես ԱՃԹՆ համայնքի առաջատար երկիր, որի փորձը կարող է ուսանելի լինել մասնակից երկրների համար։

Աշխատաժողովի բացման նիստում մասնակիցներին ողջունեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, ԱՃԹՆ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամ Արա Մկրտչյանը, ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ կիսելու ԱՃԹն այլ երկրների հետ սեփական փորձը, աջակցելու նրանց՝  արդյունահանող ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության զարգացման գործում։

Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվեցին ԱՃԹՆ 2023թ․ Ստանդարտի նոր պահանջները, բազմաշահառու խմբերի արդյունավետ գործունեությունը, իրական շահառուների թափանցիկությունը, տվյալների որակի ապահովումը, բաց տվյալների հասանելիությունը, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական թափանցիկության հարցերը։

Հայաստանի փորձը ներկայացվեց որպես առաջատար օրինակ՝ թե՛ բազմակողմ համագործակցության, թե՛ ոլորտային բարեփոխումների տեսանկյունից, ինչը բարձր գնահատվեց միջազգային գործընկերների կողմից։

Կլոր սեղանի քննարկումների մոդերատորն էր՝ Հայաստանի ԱՃԹՆ ազգային քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանը:

Կլոր սեղանին Հայաստանից մասնակցեցին՝  ԱՃԹՆ ԲՇԽ բիզնես խմբակցության անդամներ Վարդան Ջհանյանը, Արմեն Ստեփանյանը, քաղաքացիական խմբակցության անդամներ Նազելի Վարդանյանը, Արթուր Գրիգորյանը, որոնք իրենց պրեզենտացիաներով և ակտիվ մասնակցությամբ ձևավորեցին բովանդակային և հետաքրքիր քննարկումներ։

Հայաստանի պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ Եփրեմ Կարապետյանը, Սեդա Հակոբյանը, Մարիամ Եղիազարյանը, Արթուր Ղավալյանը ներկայացրին Հայաստանի ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումները և կարևոր ներդրում ունցան փորձի փոխանակման գործընթացում։

Կարևոր էր նաև Grant Thornton ընկերության ներկայացուցիչներ Նաիրա Դերձյանի և Վահե Հակոբյանի մասնակցությունը՝ որպես Հայաստանի վերջին ազգային ԱՃԹՆ զեկույցի Անկախ ադմինիստրատոր՝ տվյալների որակի ապահովման, հաշվետվողականության և ազգային զեկույցի պատրաստման փորձը ներկայացնելու համար։

Հայաստանի մասնավոր հատվածի, կառավարության  և քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչներ ցուցաբերեցին ակտիվ ներգրավվածություն և արդյունավետ համագործակցություն։

Առանձնահատուկ էր կազմակերպիչների ՝ FSVC-ի և ֆինանսավորող կողմի՝ UK FCDO-ի ներդրումը՝ այս կարևոր հարթակը ստեղծելու և տարածաշրջանային համագործակցությունը խթանելու համար։

Այս աշխատաժողովը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բաց երկխոսությունն ու գործընկերային համագործակցությունը առանցքային են թափանցիկ և հաշվետու արդյունահանող ոլորտ կառուցելու ճանապարհին։