ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
2025թ. նոյեմբերի 19–20-ին Երևանը հյուրընկալեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Խորհրդի 64-րդ նիստը, որը կայացավ Armenia Marriott Hotel Yerevan–ում՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրների ավելի քան 120 մասնակիցների՝ ԱՃԹՆ անդամ երկրների ներկայացուցիչներ, Խորհրդի անդամներ, միջազգային գործընկեր կազմակերպությունների ու դոնոր երկրների պատվիրակություններ, ինչպես նաև Հայաստանի ԲՇԽ-ի անդամներ և տեղական համայնքի ներկայացուցիչներ։
Opening Extractives ծրագրի 5-ամյա արդյունքների ամփոփում
Մինչև Խորհրդի նիստը, նոյեմբերի 17–18-ին Երևանում անցկացվեց Opening Extractives ծրագրի հնգամյա արդյունքների ամփոփման միջազգային աշխատաժողովը, որին մասնակցում էին շուրջ 60 մասնակից 20-ից ավելի երկրներից։
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Ասատուր Վարդանյանը, որն ընդգծեց Հայաստանի առաջընթացը շահառուների իրական սեփականատերերի (ԻՇ) թափանցիկության և լիցենզավորման գործընթացներում տվյալների օգտագործման ինտեգրման ուղղությամբ։
Խորհրդի 64-րդ նիստը՝ նախագահ Հելեն Քլարկի գլխավորությամբ
Նոյեմբերի 19–20-ին կայացած ԱՃԹՆ Խորհրդի նիստը վարեց կազմակերպության նախագահ Հելեն Քլարկը։
Խորհրդի նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի ԲՇԽ-ի նախագահ Տիգրան Խաչատրյանը, որն, իր ելույթում ընդգծելով Հայաստանի դերը ԱՃԹՆ համաշխարհային ընտանիքում, նշեց․
«Հայաստանը հետամուտ է եղել արդյունահանող ոլորտի առավելագույն թափանցիկության և բաց կառավարավարման սկզբունքների ամրապնդմանը։ ԱՃԹՆ-ը դարձել է այն հարթակը, որի միջոցով կարողացել ենք բարելավել տվյալների հասանելիությունը, բարձրացնել հաշվետվողականությունը և զարգացնել պետական կառավարման որակը։»
Խորհրդի աշխատանքներին մասնակցեցին Խորհրդի բազմակակողմ խմբակցությունների անդամներ, ԱՃԹՆ անդամակից երկրների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ, դոնոր կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանի ԲՇԽ-ի անդամներ և ԱՃԹն համայնքի այլ ներկայացուցիչներ։
Կողմնակի հանդիպումներ և թեմատիկ քննարկումներ (17–18 նոյեմբերի)
Խորհրդի նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, տեղի ունեցավ ԱՃԹՆ գործադիր տնօրեն Մարկ Ռոբինսոնի գլխավորած կլոր սեղանի քննարկումը Հայաստանի հանքարդյունաբերողների համայնքի, այդ թվում՝ ԲՇԽ-ի բիզնես խմբակցության ներկայացուցիչների հետ։ Քննարկումն ուղղված էր ընկերությունների ԻՇ տվյալների օգտագործմանը՝ լիցենզավորման և իրավական համապատասխանության գործընթացներում։
Նոյեմբերի 18-ին Մարկ Ռոբինսոնը հանդիպեց Հայաստանի ԲՇԽ-ի կառավարության խմբակցության անդամների՝
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի,
- Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի,
- Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Մկրտչյանի հետ։
Քննարկվեց կառավարության խմբակցության դերը ԱՃԹՆ գործընթացների համակարգման, օրենսդրական բարեփոխումների աջակցման և միջգերատեսչական համագործակցության խթանման հարցերում։
Նույն օրը տեղի ունեցավ նաև հանդիպում ԲՇԽ անդամների և ԱՃԹՆ Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Մարկ Բըրնեթի ու տարածաշրջանային պատասխանատու Հաննա Սոֆի Կաասի հետ՝ ԱՃԹՆ աշխատանքային ծրագրերի մշակման, իրականացման և երկարաժամկետ կայունության թեմաներով։
Առանձին ձևաչափով կայացավ քննարկում՝ Հայաստանի ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության ընդլայնված խմբակցության անդամների և ԱՃԹՆ Եվրոպական տարածաշրջանի պատասխանատուների, որտեղ շեշտադրվեց խմբակցության մասնակցային դերի ամրապնդումը, հրապարակվող տվյալներից բխող վերահսկողական մեխանիզմների կարևորությունը և համագործակցության խորացումը։
Բարձր մակարդակի հանդիպումներ
Խորհրդի նիստի առաջին օրը՝ նոյեմբերի 19-ին ԱՃԹն Խորհրդի նախագահ Հելեն Քլարկին և գործադիր տնօրեն Մարկ Ռոբինսոնին ընդունեց[1] ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում, վարչապետը կարևորեց ԱՃԹՆ-ի դերը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումներում և տվյալների ամբողջական ու բաց կառավարաման քաղաքականության իրականացման մեջ։
Նույն օրը, նոյեմբերի 19-ին կայացավ նաև առանձնազրույց[2]՝ ՀՀ փոխվարչապետ, ԲՇԽ-ի նախագահ Տիգրան Խաչատրյանի, ԱՃԹՆ Խորհրդի նախագահ Հելեն Քլարկի և գործադիր տնօրեն Մարկ Ռոբինսոնի միջև։
Կողմերը գոհունակություն հայտնեցին ԱՃԹՆ-ի Ստանդարտի ներդրման գործումՀայաստանի առաջընթացի վերաբերյալ՝ ընդգծելով իրական շահառուների թափանցիկության, լիցենզավորման տվյալների հրապարակման, օրենսդրական բարեփոխումների և տվյալների բացահայտման ուղղությամբ ձեռքբերումները։ Քննարկվեցին նաև Հայաստանի ապագա հանձնառություններն ու քայլերը՝ երկրի հանքարդյունաբերության նոր ռազմավարության ներքո։
Ընթրիք-ընդունելություն կառավարության անունից
Նույն օրը երեկոյան ՀՀ կառավարության անունից տրվեց պաշտոնական ընթրիք-ընդունելություն՝ ԱՃԹՆ Խորհրդի նիստի անդամների և դիտորդների պատվին։
Ընդունելության ընթացքում ԱՃԹՆ գործադիր տնօրեն Մարկ Ռոբինսոնը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և ԱՃԹՆ ազգային քարտուղարությանը՝ քառօրյան միջոցառումների հրաշալի կազմակերպման, աշխատանքային արդյունավետ միջավայրի և ստեղծված կառուցողական մթնոլորտի համար․
Հյուրերն ընդգծեցին Հայաստանի բացառիկ հյուրընկալությունը, միջոցառումների բարձր կազմակերպչական մակարդակը և Խորհրդի նիստի արդյունավետ օրակարգը, որը նպաստեց ակտիվ քննարկումներին և նոր համագործակցությունների ձևավորմանը։
[1] https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/11/19/Nikol-Pashinyan-meeting/
[2] https://www.gov.am/am/news/item/16232/
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում
-
ԱՃԹՆ Խորհրդի 64-րդ նիստը Երևանում