Քննարկում ԱՃԹՆ-ի տվյալների համակարգված բացահայտումների տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքի վերաբերյալ

06.02.23
Քննարկում ԱՃԹՆ-ի տվյալների համակարգված բացահայտումների  տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Փետրվարի 3-ին կայացավ Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ հրապարակային տվյալների համակարգված բացահայտման թեմայով աշխատանքային քննարկում, որի ժամանակ քննարկմանը ներկա բազմաշահառու խմբի անդամները, լիազոր պետական մարմինների ներկայացուցիչները և հանդիպմանը առցանց միացած համայնքների ներկայացուցիչները քննարկեցին տվյալների համակարգված բացահայտումների ՏՏ համակարգի տեխնիկական պահանջներին և տվյալների որակին առնչվող հարցեր։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան ՀՀ վարչապետի աշխատակազմի ԱՃԹՆ-ի ազգային քարտուղարության համար ՏՏ խորհրդատվություն մատուցող խորհրդատուի հետ քննարկել իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կազմված տեխնիկական պահանջների նախագիծը, ներկայացնել դրա վերաբերյալ իրենց նկատառումները և դիրքորոշումները։ Որոշվեց, որ ներկայացրած առաջարկությունների հիման վրա կկատարվի տեխնիկական պահանջների լրամշակում և այն կներկայացվի շահագրգիռ կողմերին հետագա քայլերը ձեռնարկելու համար: