2022 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուները

28.06.22
2022 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն  հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Խոշոր հարկատուների ցանկում ընդհանուր առմամբ ընդգրկվել են մետաղական հանքաքար արդյունահանող 8 ընկերություններ, որոնցից  3-ը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը,  Թեղուտ ՓԲԸ-ն և Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը գտնվում են ցուցակի առաջին տասնյակում` հադիսանալով համապատասխանաբար 1-ին,  7-րդ և 8-րդ խոշոր հարկատուները: Ցանկում ընդգրկված մյուս ընկերություններն են՝   Չաարատ Կապան ՓԲԸ-ն, Լիճքվազ ՓԲԸ-ն, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ ՓԲԸ-ն, Լեռ-Էքս ՍՊԸ-ն և Ատ-Մետալս ՍՊԸ-ն:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Ցանկում ընդգրկված մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների կողմից վճարվել է 46 մլրդ 179.9 մլն դրամ, որից միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարումները կազմել են 35 մլրդ 448.8 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: