Հայաստանի ԱՃԹՆ-ի հաջողության պատմությունը. Համաշխարհային բանկ

17.06.22
Հայաստանի ԱՃԹՆ-ի հաջողության պատմությունը. Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկի պաշտոնական վեբկայքում մուլտիմեդիայի տպավորիչ  պատկերաշարով ներկայացվել է «Հայաստանի ճանապարհը դեպի պատասխանատու հանքարդյունաբերություն» խորագրով պատմություն, որը ներկայացնում է Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անցած ուղին և Համաշխարհային բանկի կողմից որակվել է որպես «հաջողության պատմություն»:

Ներկայացված պատմության մեջ արտացոլվել են Հայաստանի ԱՃԹՆ-ի անցած ճանապարհի գլխավոր հանգրվանները՝ Նախաձեռնությանն անդամակցելու  որոշումից մինչև առաջին վավերացումը, ոլորտի ֆինանսական տվյալների հրապարակումից մինչև իրական շահառուների բացահայտումը, հանքարդյունաբերության ոլորտի բոլոր շահառուների մասնակցությունն ապահովող ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ստեղծումից մինչև ոլորտի վերաբերյալ տեղեկությունների հասանելիության հանրային ազդեցությունը:    

Համաշխարհային բանկի հրապարակած պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ: