Թափանցիկության ավելի ուժեղ պարտավորություններ ԱՃԹՆ-ին աջակցող այն ընկերությունների համար, որոնք զբաղվում են հումքային ապրանքների վաճառքով, հանքային ռեսուրսների, նավթի ու գազի արդյունահանմամբ

22.02.22
Թափանցիկության ավելի ուժեղ պարտավորություններ ԱՃԹՆ-ին աջակցող այն ընկերությունների համար, որոնք զբաղվում են հումքային ապրանքների վաճառքով, հանքային ռեսուրսների, նավթի ու գազի արդյունահանմամբ

Փետրվարի 17-ին ԱՃԹՆ-ի միջազգային Խորհուրդը համաձայնեց հստակեցնել և ուժեղացնել ԱՃԹՆ-ին աջակցող ընկերությունների համար այն Ակնկալիքները, որոնք սահմանում են, թե ինչպես կարող են նավթի, գազի և հանքարդյունաբերության ոլորտներում գործող՝ ԱՃԹՆ-ին աջակցող ավելի քան 60 միջազգային ընկերություններ ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն խթանել՝  ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխան:

Ակնկալվում է, որ ԱՃԹՆ-ին աջակցող ընկերությունները հրապարակայնորեն իրենց աջակցությունը կհայտնեն ԱՃԹՆ-ն կիրառող երկրներում պայմանագրերի, արտոնագրերի և ընկերությունների իրական շահառուների տեղեկությունները բացահայտելու գործին: Նրանք պարտավորվելու են հրապարակայնորեն բացահայտել իրենց իրական շահառուներին և նպաստելու են ԱՃԹՆ-ին անդամ երկրներում պայմանագրերի և արտոնագրերի հրապարակային բացահայտմանը՝ համաձայն պետական  ընթացակարգերին:

Սպասվում է նաև, որ ԱՃԹՆ-ն չկիրառող բոլոր այն երկրներում, որտեղ գործում են ընկերությունները, նրանք կբացահայտեն նաև պետությանը վճարվող հարկերը և վճարումները ծրագրի մակարդակով՝ ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխան, և կհրապարակեն իրենց հակակոռուպցիոն քաղաքականությունը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են կառավարվում կոռուպցիոն ռիսկերը: Ընկերությունները խստորեն «պատշաճ ուսումնասիրություն» և ռիսկահեն քայլեր կիրականացնեն՝ օգտագործելու համար իրական շահառուների մասին տեղեկությունները համատեղ ձեռնարկության գործընկերներ, կապալառուներ և մատակարարներ ընտրելու ժամանակ:

Այս բացահայտումները նշանակալի գործիքներ են հանդիսանում կոռուպցիայի դեմ պայքարում, ինչի մասին են վկայում են «Պանդորայի փաստաթղթերի» (Pandora Papers) վերջին` և ավելի վաղ կայացած «Պանամական փաստաթղթերի» (Panama Papers) հետաքննությունները:

Վերանայված Ակնկալիքները ներառում են գենդերային բազմազանության վերաբերյալ քաղաքականություն հրապարակելու նախնական պարտավորություններ, սեռային բաշխվածությամբ զբաղվածության տվյալներ հրապարակելու պարտավորություններ, և այն ընկերությունների համար, որոնք նավթ, գազ կամ հանքային ռեսուրսներ են գնում ԱՃԹՆ-ն կիրառող երկրների պետություններից, կառավարությունից գնված նավթի, գազի և օգտակար հանածոների վերաբերյալ տվյալներ հրապարակելու պարտավորություններ՝ ԱՃԹՆ-ի ստանդարտին և ԱՃԹՆ-ի հաշվետվությունների ուղեցույցներին համապատասխան:

Ակնկալվում է, որ ԱՃԹՆ-ին աջակցող ընկերությունները հրապարակայնորեն կհայտարարեն և իրենց աջակցությունը կհայտնեն ԱՃԹՆ-ին և ԱՃԹՆ-ի ասոցիացիայի նպատակին՝  ԱՃԹՆ-ի սկզբունքները և ԱՃԹՆ-ի ստանդարտը նավթի, գազի և հանքարդյունաբերության ոլորտներում միջազգայնորեն ընդունված թափանցիկության չափանիշ դարձնելու վերաբերյալ: 

«Այժմ Ակնկալիքներն ավելի հստակ են, ավելի խիստ են և, ամենակարևորը, լիովին համապատասխանում են ԱՃԹՆ-ի ստանդարտին», - նշել է ԱՃԹՆ-ի գործադիր տնօրեն Մարկ Ռոբինսոնը: «Համաձայնվելով բավարարել այս Ակնկալիքները՝ ընկերությունները պարտավորվում են իրենց ոլորտները ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու գործում ստանձնել առաջնորդի դեր»:

Վերանայված ակնկալիքները հիմնվում են 2018 թվականից ի վեր ԱՃԹՆ-ի միջոցով ձեռք բերված թափանցիկության միջազգային առաջընթացի վրա, երբ ԱՃԹՆ-ին աջակցող ընկերություններից ակնկալիքներն առաջին անգամ ընդունվեցին: 2021 թվականին սկսվել էր այս Ակնկալիքները բավարարելու գործում ընկերությունների կատարողականը գնահատելու գործընթաց: Այդ գործընթացի արդյունքները հանգեցրին Ակնկալիքները հստակեցնելու և ամրապնդելու վերաբերյալ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խորհրդի կողմից ձեռք բերված կոնսենսուսին: Ակնկալիքների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունը կմշակի համապատասխան ուղեցույց:

Սպասվում է, որ ԱՃԹՆ-ի աշխատանքին աջակցող արդյունահանող ոլորտի բոլոր ընկերությունները կիրականացնեն Ակնկալիքները: ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունը պարբերաբար կգնահատի ընկերությունների կատարողականը Ակնկալիքների գծով և կհրապարակի արդյունքները: Ակնկալիքների կատարողականը առաջնային գործոն կհանդիսանա ընկերության ներկայացուցչին ԱՃԹՆ-ի Խորհրդում ընտրելու ժամանակ: Այն ընկերությունները, որոնք ցանկություն կհայտնեն դառնալ ԱՃԹՆ-ին աջակցող ընկերություն, պարտավոր կլինեն թողարկել հայտարարություն՝ ԱՃԹՆ-ին աջակցելու և Ակնկալիքները բավարարելու վերաբերյալ:

Աղբյուրը՝ eiti.org