Հիշեցում ընդերքօգտագործող ընկերություններին

07.02.22
Հիշեցում ընդերքօգտագործող ընկերություններին

Հիշեցնում ենք, որ, համաձայն գործող օրենսդրության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձը պարտավոր է մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը  ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (Ռեգիստր) ներկայացնել՝

  • հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Ռեգիստր ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
  • իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ փոփոխված տեղեկություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021թ. սեպտեմբերի 1-ից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի լրացման կարգում կատարվել են փոփոխություններ, տեղեկացնում ենք.

  • այն ընդերքօգտագործող ընկերությունները, որոնք 2021թ. սեպտեմբերի 1-ից հետո Իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգով ԻՇ հայտարարագիր չեն ներկայացրել, պետք է էլեկտրոնային համակարգում նոր հայտարարագիր լրացնեն նույնիսկ այն դեպքում, երբ իրական շահառուների տվյալներում փոփոխություններ չեն կատարվել,
  • իսկ այն ընդերքօգտագործողները, որոնք 2021թ. սեպտեմբերի 1-ից հետո ներկայացրել են նոր կարգին համապատասխանող հայտարարագիր, կարող են համակարգում պատճենել ներկայացված նախորդ հայտարարագիրը, անհրաժեշտության դեպքում դրա վրա կատարել փոփոխություններ, դրանց բացակայության դեպքում մեկ անգամ ևս ստուգել հայտարարագրի լրացման ճշգրտությունը և ներկայացնել Ռեգիստր։

ԻՇ հայտարարագրման ընթացակարգը կարգավորող իրավական ակտերը, ինչպես նաև կատարված փոփոխությունների վերաբերյալ ԱՃԹՆ-ի քարտուղարության ուղեցույցը հասանելի են ԱՃԹՆ-պաշտոնական կայքում։


Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (Ռեգիստր) (010) 593916 կամ (010) 201445 հեռախոսահամարներով:

Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարություն