Վեց տեղաշարժ-հնարավորություն՝ ԱՃԹՆ-ի կիրառումը խթանելու համար

11.02.21
Վեց տեղաշարժ-հնարավորություն՝ ԱՃԹՆ-ի կիրառումը խթանելու համար

ԱՃԹՆ-ի գործադիր տնօրեն Մարկ Ռոբինսոնը ԱՃԹՆ-ի բլոգում հոդված է հրապարակել ԱՃԹՆ-ի կիրառումը խթանելու նոր հնարավորությունների  վերաբերյալ: Ըստ հոդվածագրի՝

«Արդեն  2021թ. սկզբին պարզ էր, որ COVID-19 ճգնաժամը կշարունակի  ունենալ լուրջ երկարաժամկետ ազդեցություն: Նույնիսկ առողջապահական համաճարակը վերահսկելու պարագայում՝ նավթի և ապրանքների գների անկայունությունը կշարունակի տևական ազդեցություն ունենալ ԱՃԹՆ-ն իրականացնող շատ երկրների եկամուտների և տնտեսական ակտիվության վրա: Հաշվի առնելով այս շարունակական մարտահրավերները, որոնց 2021 թվականին և դրանից հետո բախվելու են ռեսուրսներով հարուստ երկրները՝ ԱՃԹՆ-ի ռազմավարական շրջանակը փորձում է ապահովել ԱՃԹՆ-ի՝  համարժեք, պատասխանատու և ծախսարդյունավետ շարունակական իրականացումը:

ԱՃԹՆ-ի հիմնական նպատակը, որն արտահայտված է նրա հիմնարար սկզբունքներում՝  կայուն զարգացման իրատեսական մոտեցումներ ստեղծելու համար պետական ​​եկամուտների վերաբերյալ  հանրային իրազեկվածության ձևավորումն է: Արդյունահանող ճյուղերից  ստացվող եկամուտները կարող են էապես փոխել կառավարությունների ՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարելու ունակությունները:  ԱՃԹՆ-ն կիրառող  55 երկրներ  հաղորդել են ոլորտի՝ ավելի քան 2.71 տրիլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական ​​եկամուտների  մասին: Այնուամենայնիվ, նավթից և գազից ստացված եկամուտները զգալիորեն կրճատվել են, իսկ կոռուպցիոն ռիսկերը շարունակում են գոյություն ունենալ, հատկապես, նվազող տնտեսական հնարավորությունների պայմաններում:

2021 թվականին  զարգացման նպատակով ներդրումների ներգրավումը և արդյունահանվող ռեսուրսներից ստացվող եկամուտների ավելացումը շատ երկրների համար շարունակելու է մնալ որպես  առաջնային գերակայություն: Դա կպահանջի պահպանել և ամրապնդել թափանցիկությունը: Իսկ պայմանագրերի բացահայտման վերաբերյալ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԱՃԹՆ-ի պահանջը մեծ հնարավորություն է ընձեռում այս օրակարգն առաջ տանելու համար:

ԱՃԹՆ-ի 2021 և 2022 թվականների ռազմավարական շրջանակը կանխատեսում է ԱՃԹՆ-ի վեց տեղաշարժ-հնարավորություն, որոնք պետք է օգտագործվեն  երկրների կողմից՝ բարելավելու համար արդյունահանող ճյուղերի կառավարումը ներկա և հնարավոր այլ ճգնաժամերի ժամանակ՝ միաժամանակ պահպանելով ԱՃԹՆ-ի առաքելության հիմքում ընկած սկզբունքները»: 

Բլոգում Մարկ Ռոբինսոնը առանձնացնում է հնարավորությունները.

  1. Էներգետիկ անցումը
  2. Կոռուպցիոն ռիսկերի լուծումը
  3. Ներքին եկամուտների մոբիլիզացումը
  4. Ներդրումային որոշումների մասին իրազեկումը
  5. Բաց տվյալների օգտագործումը
  6. Ազդեցության չափումը

Բացի վերը նշվածից, ԱՃԹՆ-ի գործադիր տնօրենը անդրադառնում է նաև ԱՃԹՆ-ի հաշվետվությունների ներկայացման պահանջների մեջ ճկուն մոտեցումների ներմուծման, ինչպես նաև վավերացման գործընթացի մեջ նոր մոտեցումների կիրառման հարցերին: Նրա խոսքերով, այս միջոցառումները նախատեսված են երկրների՝ կառավարման հրատապ մարտահրավերները հաղթահարելու և ԱՃԹՆ-ն որպես արդյունահանող ճյուղերի կառավարման բարելավման գործիք օգտագործելու հարցում լավագույնս  աջակցություն ցուցաբերելու համար:

Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը` www.eiti.org