Թափանցիկություն՝ անմիջապես տվյալի առաջնային աղբյուրում. երկրների փորձը

26.01.21
Թափանցիկություն՝ անմիջապես տվյալի առաջնային աղբյուրում. երկրների փորձը

ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունն այժմ նոր գործիքակազմի շնորհիվ վերահսկում է, թե արդյունահանող ոլորտի որ տվյալներն են պարբերաբար բացահայտվում և որտեղ:

Ընդհանրապես, երբ պետական մարմիններն ու ընկերությունները թափանցիկ են իրենց գործառույթներում, քաղաքացիներն ավելի հեշտությամբ են վերջիններիս հաշվետու պահում:

Ահա թե ինչու ԱՃԹՆ-ի վերջին տարիների աշխատանքի հիմնական շեշտը կառավարությունների և ընկերությունների խրախուսումն է՝ իրականացնել տեղեկատվության «համակարգված բացահայտումներ», այլ խոսքով՝ ինքնուրույն, սեփական համակարգերով միջոցով կանոնավոր կերպով հրապարակել տվյալներ: Կառավարման համակարգերը «լավ կառավարման» կարևորագույն տարր են, ուստի կառավարության կամ ընկերության հաշվետվություններում սխալները կամ տեղեկատվության բացակայությունը կարող են բացահայտել համակարգի թույլ կողմերը այնպես, ինչպես դա չի կարող անել որևէ երրորդ կողմի հաշվետվություն:

Առաջին անգամ ներկայացվելով 2018-ին՝ «համակարգված բացահայտումների» միտումը նպատակ ուներ թափանցիկությունը դարձնել կառավարությունների և ընկերությունների գործելակերպի անբաժան մասը: Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին և որոշումներ կայացնողներին՝ հեշտությամբ մուտք գործել, օգտագործել և վերլուծել տեղեկատվությունը: Այն նաև թույլ է տալիս իրականացնել առավել արդիական բացահայտումներ և թույլ տալ ԱՃԹՆ-ի շահառուներին՝ կենտրոնանալ համակարգերի ուժեղ և թույլ կողմերի, ինչպես նաև այն ոլորտների վրա, որոնք առավելապես են հետաքրքրում քաղաքացիներին:

Անցած երեք տարիների արդյունքում ի՞նչ առաջընթաց են գրանցել երկրները այս ուղղությամբ: Հարցին պատասխանելու համար ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունը նոր գործիքակազմ է մշակել՝ հետևելու համար, թե տվյալների որ մասն է համակարգված կերպով բացահայտվում երկրների կողմից և որտեղ: Նախնական փուլում գործիքը հիմնվել է 25 երկրների տվյալների վրա, որոնք արդեն հայտնել են, թե ինչ տեղեկատվություն է համակարգված բացահայտվում:

Երկրների առաջընթացը համակարգված բացահայտումների գործում՝ հիմնված 2017-2018թթ. արդյունքների հիման վրա, ներկայացված են ստորև բերվող գծապատկերում.

 Պարզվել է, որ մինչ այժմ համակարգված բացահայտվում է  ԱՃԹՆ-ի տվյալների 25% -ը: Նորվեգիան, որ գլխավորում է աղյուսակը՝ համակարգված բացահայտում է ԱՃԹՆ-ի տվյալների 92%-ը, որոնք հիմնականում հրապարակվում են կառավարության առցանց norkspetroleum.no հարթակում:

Հայաստանն ուսումնասիրված 25 երկրների աղյուսակում 4-րդն է՝ տարբեր պետական էլեկտրոնային հարթակներում՝ առաջնային աղբյուրներում, համակարգված բացահայտվում է ԱՃԹՆ-ի տվյալների 55 %-ը:

Անուամենայնիվ, շատ երկրների համար ԱՃԹՆ-ի զեկույցը դեռ շարունակում է մնալ որպես ԱՃԹՆ-ի ստանդարտներով պահանջվող տվյալների հրապարակման հիմնական աղբյուր: 2017-2018 թվականներին նույն 25 երկրներում պահանջվող տվյալների 58%-ը բացահայտվել է ԱՃԹՆ-ի զեկույցների միջոցով: ԱՃԹՆ-ի ստանդարտով պահանջվող տվյալների մոտ մեկ հինգերորդը հանրային չէ:

 Ուստի, ԱՃԹՆ-ի «համակարգված բացահայտումների» գործընթացը շարունակում է մնալ առաջնահերթ՝ երկրների արդյունահանման ոլորտում ավելի մեծ թափանցիկություն ապահովելու համար:

Աղբյուրը՝ eiti.org