OpenOwnership. Հայաստանի՝ արդյունահանող ոլորտի բացահայտումների նոր արդյունքները

27.08.20
OpenOwnership. Հայաստանի՝ արդյունահանող ոլորտի բացահայտումների նոր արդյունքները

OpenOwnership (OO) կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում Իրական սեփականատերերի (ԻՍ) ռեգիստրի ստեղծման նախնական ուսումնասիրությունը, որում ներկայացված են նաև մի շարք առաջարկություններ, որոնք կօգնեն համակարգը համապատասխանեցնել ՕՕ-ի՝ ԻՍ-ների արդյունավետ բացահայտման սկզբունքներին։

OO-ի կայքում կազմակերպության ազգային համակարգող Պետեր Լոն անդրադարձ է կատարել ԻՍ-ների բացահայտման՝ աշխարհում ընթացող գործընթացներին։

Ակնարկում նշվում է, որ այս ոլորտում յուրաքանչյուր երկրի առկա փորձը շատ կարևոր է՝  ԻՍ-ի վերաբերյալ  բացահայտվող տվյալների որակի բարելավումը և դրանց ազդեցության աճը ապահովող  բարեփոխումների արդյունավետության համար։ 

Այս ենթատեքստում, հեղինակը կարևորել է նաև Հայաստանի փորձը, նշել է, որ   իրական սեփականատերերի բացահայտման գործում երկրի առաջխաղացումն ընթանում է  գովելի և արագ տեմպով։ Նման առաջխաղացումը, ըստ հեղինակի, պայմանավորված է հետևյալ գործոններով՝

1․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության որդեգրած հակակոռուպցիոն օրակարգով, որի ներքո առանձնակի կարևորվել է հանքարդյունաբերության ոլորտի սեփականության թափանցիկության հարցը։

2․ Հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ հասարակական կազմակերպությունների, այդ թվում, բնապահպանների ընդգծված ուշադրությամբ և իրականացված վերլուծական բացահայտումներով։

3․ Ընդերքօգտագործող ընկերությունների՝ ԻՍ-ին վերաբերվող պահանջվող տեղեկատվությունը բացահայտելու պատրաստակամությամբ։

Այս բոլորը գործոնները, նշում է հեղինակը, միավորվել են ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի գործող հարթակում, որը հնարավորություն է ընձեռել իրավական մարտահրավերների և խոչընդոտների բաց քննարկումների միջոցով գտնել տվյալների օպտիմալ որակն ու ծավալը ապահովող փոխզիջումային լուծումներ արդյունահանող ոլորտում ԻՍ բացահայտումների համար։

Ամբողջական անդրադարձը կարող եք տեսնել այստեղ։

Նկարի հեղինակն է Գևորգ Ավետիսյանը Unsplash