ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը

21.07.20
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ընդհանուր առմամբ, այս հարկատուների կողմից առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ 18 մլրդ 335 մլն դրամ քիչ։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված են 9 մետաղական հանքաքար արդյունահանող ձեռնարկություններ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ», «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ», «Թեղուտ», «Չաարատ Կապան», «Լիդիան Արմենիա», «Մեղրաձոր գոլդ», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» և «Լեռ-Էքս» ընկերությունները։  Այս ընկերությունների կողմից վճարված հարկերի ընդհանուր հանրագումարը կազմում է՝ 38 մլրդ 502 մլն դրամ, որը   կազմում է 2020 թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների կողմից հավաքագրված հարկերի գումարի մոտ 7,8%-ը։

Ընդ որում՝ 2020 թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են գտնվում 2 հանքարդյունաբերող ընկերություն՝ 3-րդ և 4-րդ հորիզոնականները զբաղեցրած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ձեռնարկությունները։ Այս կազմակերպությունների վճարած հարկերի ընդհանուր հանրագումարը կազմում է համապատասխանաբար՝ 21 մլրդ 629 մլն և 12 մլրդ 771 մլն դրամ։ 

Համեմատության համար՝

2019-ի նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների մեջ ընդգրկված էին միայն 7 մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություն, որոնց կողմից վճարված հարկերի հանրագումարը կազմել է 42 մլրդ 197 մլն , որը 3 մլրդ 695 մլն-ով ավել, է քան 2020թ-ի նույն ցուցանիշը։ 2019թ-ի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի հանրագումարում   մետաղական հանք արդյունահանող ընկերությունների մասնաբաժինը կազմել է 8,22%` 0,42 կետով ավել, քան 2020թ-ի նույն ցուցանիշը։ 2019թ-ի նույն ժամանակամիջոցի 2 խոշորագույն հարկատու հանքարդյունաբերող ընկերությունների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ձեռնարկությունների վճարած գումարը կազմել է համապատսխանաբար՝ 29 մլրդ 504 մլն և  9 մլրդ 127 մլն դրամ։

 



 

 

 

ԱՃԹՆ-ի ազգային քարտուղարություն