ԱՃԹՆ-ի տվյալները և բնական ռեսուրսներից կախվածության երկրի քանակային պատկերը

14.05.20
ԱՃԹՆ-ի տվյալները և բնական ռեսուրսներից կախվածության երկրի քանակային պատկերը

ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության տնտեսագետ, տեխնիկական մենեջեր Քրիստոֆեր Կլաուսենը շատ հետաքրքիր վերլուծություն է հրապարակել ԱՃԹՆ-ի տվյալների օգտագործման վերաբերյալ:

Այդ վերլուծությունն առանձնակի նշանակություն է ստանում ներկայումս ընթացող բնական ռեսուրսնեի գների անկման և տնտեսական անորոշության պայմաններում:

Հեղինակը խոսում է այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում ԱՃԹՆ-ի շրջանակում հրապարակվող տվյալները և ինչպես կարող են դրանք ազդել հանրային բանավեճի և որոշումներ կայացնելու գործընթացների վրա:

Ե՞րբ է երկիրը համարվում «ռեսուրսներց կախյալ», որքա՞ն է արդյունահանող ոլորտի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում կամ համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ), մեկ շնչի հաշվով ի՞նչ գումար է ստանում կառավարությունը արդյունահանող հատվածից և ինպե՞ս է դրանք վերադարձնում հանրությանը՝ իր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների տեսքով: Ինչպե՞ս կարող է օգտագործվել այս տվյալների  իմացությունը երկրի քաղաքացիների կողմից, որոնք  հանդիսանում են արդյունահանվող ռեսուրսների վերջնական տերը և ուղղակի կամ անուղղակի՝ հանքարդյունաբերության ազդեցության կրողները:

Համադրելով ԱՃԹՆ-ի բաց ձևաչափով հրապարակված տվյալները Համաշխարհային բանկի ժողովրդագրական տվյալների բազայի հետ՝ հեղինակը կազմել է գծապատկերներ, որոնց արդյունքները հետաքրքիր են՝ վերը նշված հարցերի պատասխանները գտնելու առումով:

Հայաստանյան շահառուները նույնպես կարող են օգտագործել այս տեղեկատվությունը՝ ներբեռնելով հոդվածում հղվող տվյալների շտեմարանը և գծապատկերները` համեմատելու համար Հայաստանը տարբեր երկրների հետ:

Ամբողջական վելուծությունը և հղումը տես այստեղ։ 

Տվյալների շտեմարան