ՔՀԽ ներկայացուցիչների ընտրությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին

26.09.19
ՔՀԽ ներկայացուցիչների ընտրությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին

Սահմանված Կարգի և Ժամանակացույցի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբի (ՔՀԽ) ներկայացուցիչների ընտրության Ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացվել (հրապարակվել) է ՔՀԽ ներկայացուցիչների՝ անդամների և այլընտրանքային անդամների ընտրությանը մասնակցող կազմակերպությունների՝ ընտրողների և ընտրվելու համար առաջադրված/ինքնառաջադրված թեկնածությունների հաստատված ցանկը:

Համաձայն ժամանակացույցի` ՔՀԽ ներկայացուցիչների ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 1-ին: ԸՆտրությունների անցկացման մանրմասների մասին Ընտրական հանձնաժողովի կողմից լրացուցիչ կտեղեկացվի:

Ստորև կարող եք ծանոթանալ երկայացված և հաստատված հայտերին.

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

2019թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների հերթական ընտրությունների նմասնակցող ընտրողների կազմը՝

Կազմակերպություն – քվեարկող

Կազմակերպություն Քվեարկող
«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ Օլեգ Դուլգարյան
«Երևանի պետական համալսարան» Հիմնադրամ, Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն Հարություն Մովսիսյան
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ  Սոնա Այվազյան
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Վիկտորյա Բուրնազյան
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ Արտյոմ Մեսրոպյան
«ԴեՎելոփ Արմենիա» Սոցիալ-կրթական ՀԿ Ելենա Առաքելյան
«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ Նազելի Վարդանյան
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ Անահիտ Գևորգյան
«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ   Էդուարդ Հովհաննիսյան


Հայտերը ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ Ընտրական հանձնաժողովին ներկայացվել և ընդունվել են ս.թ. սեպտեմբերի 3-ից մինչև սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում:

Ընտրություններին մասնակցող թեկնածուների կազմը.

Ս.թ. սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների ընտրության Ընտրական հանձնաժողովին ներկայացվել են ՔՀԽ ներկայացուցիչների՝ անդամի և/կամ այլընտրանքային անդամի թեկնածուների հայտերի լրացված ձևանմուշներն ըստ սահմանված պահանջների. 

Հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ

  • «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, անդամի կամ այլընտրանքային թեկնածու Սոնա Այվազյան
  • «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Նազելի Վարդանյան
  • «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Գոհար Ղազինյան
  • «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, այլընտրանքային անդամի թեկնածու Վիկտորյա Բուրնազյան

 Մարզային հասարակական կազմակերպություն

  • «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Օլեգ Դուլգարյան

 Գիտական համայնք

  • «ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն», անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Հարություն Մովսիսյան

Ընտրական հանձնաժողովի անդամներ՝

  • Տիգրան Մաթևոսյան
  • Աշոտ Միրզոյան
  • Հասմիկ Ասլանյան
  • Տիգրան Շիրինյան
  • Զարուհի Հովհաննիսյան