«Մեծ յոթնյակը» կարևորում է ԱՃԹՆ-ի դերը բաց տվյալների և թափանցիկության ապահովման հարցում

29.08.19
«Մեծ յոթնյակը» կարևորում է ԱՃԹՆ-ի դերը բաց տվյալների և թափանցիկության ապահովման հարցում

«Մեծ յոթնյակը» կարևորում է ԱՃԹՆ-ի դերը բաց տվյալների և թափանցիկության ապահովման հարցում՝ նշելով, որ համագործակցելով գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ ԱՃԹՆ-ն պարտավորվում է շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ: Դրան հասնելու միջոցներից մեկն էլ ԱՃԹՆ-ի ստանդարտի բաց պայմանագրերի պահանջն է:

Հրապարակված փաստաթղթում նշվում է.«Մենք խստորեն աջակցում ենք գոյություն ունեցող նախաձեռնություններին, որոնք աջակցում են մեր ընդհանուր նպատակներին, ինչպիսին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունն է (EITI), ինչպես նաև այլ նախաձեռնությունների, ինչպիսին է Բաց կառավարման գործընկերությունը (OGP):

Մենք ընդունում ենք բաց տվյալների դերը հանրային ամբողջական պայմանագրերի կատարման գործընթացում ամբողջականության ստանդարտներին համապատասխանության ամրապնդման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների կողմից ուժեղ ներգրավվածության ապահովման գործում:

Մենք խրախուսում ենք բաց պայմանագրային գործիքները և պրակտիկան՝ որպես արդյունավետ նորարարական լուծում, որը մարտահրավեր է դարձել գնումների ավելի արդյունավետ, արդար և ավելի թափանիկ դարձնելուն և լիովին հաշվի է առնում երկրների զարգացման տարբեր մակարդակները»: