Կայացավ ԲՇԽ-ի իրական սեփականատերերի բացահայտման աշխատանքային խմբի հանդիպում

12.07.19
Կայացավ ԲՇԽ-ի իրական սեփականատերերի բացահայտման աշխատանքային խմբի հանդիպում

Սույն թվականի հուլիսի 12-ի կայացավ ԲՇԽ-ի իրական սեփականատերերի բացահայտման աշխատանքային խմբի հանդիպում։ Հանդիպմանը աշխատանքային խմբի անդամ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները և ոլորտի շահագրգիր մարմինների մասնագետներն ու  փորձագետները քննարկեցին առաջիկա ամիսների ընթացում մշակվելիք իրական սեփականատերերի ռեգիստրին ներկայացվող պահաջները։ Մասնավորապես, քննարկվեցին հարցեր կապված ռեգիստրի տեխնիկակական առանձնահատկությունների, տվյալները գրանցելու և իրական սեփականատերերի հայտարարագրերը ներկայացնելու մեխանիզմների, հանրության համար հասանելի տվյալների շրջանակի ևբաց տվյալների սկզբունքով ու համընդգրկուն կերպով տվյալների հրապարակման հետ։

Առաջիկայում աշխատաքային խումբը պետք է իրականացնի մի շարք անդիպումներ։

ԱՃԹՆ-ի իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի հունվարի 1-ից պետք է ունենա հանրային ռեգիստր, որը բացահայտում է Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող` երկրաբանական ուսումնասիրության իրավունք և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կազմակերպությունների վերջնական իրական սեփականատերերի մասին տվյալներ։