Տեղի ունեցավ նախավավերացման աշխատաժողով Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի և ԱՃԹՆ-ի քարտուղարության հետ

10.07.19
Տեղի ունեցավ նախավավերացման աշխատաժողով Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի և ԱՃԹՆ-ի քարտուղարության հետ

Այսօր՝ հուլիսի 10-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) նախավավերացման աշխատաժողով Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի և ԱՃԹՆ-ի քարտուղարության հետ: 

Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի ԱՃԹՆ-ի առաջին միջազգային վավերացումը, որը մեկնարկելու է սեպտեմբերին։ Վավերացման ընթացքում գնահատվում է երկրի առաջընթացն ԱՃԹՆ-ի ստանդարտի բոլոր պահանջների իրականացման առումով։ Վավերացման գնահատականի հիման վրա ԱՃԹՆ-ի միջազգային խորհուրդը հաստատում է երկրի առաջընթացը (կարգավիճակը)։

Աշխատաժողովի  ընթացքում քննարկվել է ԱՃԹՆ-ի վավերացման ընթացակարգը, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի վավերացման ժամանակացույցի նախագիծը, ԲՇԽ-ի (խմբակցությունների) դերը և պարտականությունները, Գերմանիայի վավերացման փորձը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախավավերացման գնահատման թերթիկը, քննարկվել են կոնկրետ պահանջները, դրանց իրականացման կարգավիճակը, վավերացման ընթացքում դրանց գնահատումը և հնարավոր ճշգրտումների կարիքը:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին հետաքրքրող հարցերին հարց ու պատասխան ֆորմատով տրվել են պատասխաններ, քննարկվել են նաև ոլորտային այլ հարցեր:

Աշխատաժողվը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։