ԱՃԹՆ ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

27.02.19
ԱՃԹՆ ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Այսօր՝ փետրվարի 27-ին, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ներկայացուցիչները և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Գերմանիայի դաշնային կառավարության Եվրոպայի արևելյան գործընկերության հանրային վարչարարության ծրագրի ներկայացուցիչները GIZ-ի Ուկրաինայի գրասենյակում համատեղ հանդիպում ունեցան Վրաստանի և Ուկրաինայի շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով փոխանակել ձեռք բերված փորձով և մշակել առաջիկա մեկ տարվա համագործակցության աշխատանքային ծրագիրը։