Աշխատաժողով «Շահագրգիռ կողմերի հանդիպում ԱՃԹՆ-ի զեկույցի նախագծի և 2019 թվականի ԱՃԹՆ-ի աշխատանքների շուրջ» խորագրով

04.11.18
Աշխատաժողով «Շահագրգիռ կողմերի հանդիպում ԱՃԹՆ-ի զեկույցի նախագծի և 2019 թվականի ԱՃԹՆ-ի աշխատանքների շուրջ» խորագրով

Նոյեմբերի 2-3-ն ընկած ժամանակահատվածում Ծաղկաձորում անցկացվել է «Շահագրգիռ կողմերի հանդիպում ԱՃԹՆ-ի զեկույցի նախագծի և 2019 թվականի ԱՃԹՆ-ի աշխատանքների շուրջ» խորագրով աշխատաժողովը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության զեկույցի նախագծի վերաբերյալ պետական մարմինների, հանքարդյունաhանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության կողմից արված մեկնաբանությունները։

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ԱՃԹՆ-ի 2019 թվականի աշխատանքային ծրագրում ներկայացվելիք աշխատանքները, պատասխանատու հանքարդյունաբերության ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները։