Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱՃԹՆ-ի՝ «Իրական սեփականատերերի թափանցիկությունը» կոնֆերանսին

24.10.18
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱՃԹՆ-ի՝ «Իրական սեփականատերերի թափանցիկությունը» կոնֆերանսին

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է ԱՃԹՆ-ի՝ «Իրական սեփականատերերի թափանցիկությունը» խորագրով կոնֆերանսին, որը կայացել է հոկտեմբերի 23-24-ին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում:

Կոնֆերանսին ներկայացվել է հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման լավագույն փորձը, քննարկվել են մարտահրավերները, ԱՃԹՆ-ի անդամ երկրների պատվիրակությունները փոխանակվել են փորձով: