Դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

19.10.18

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` նպաստելու թափանցիկությանը և հաշվետվողականությանը հանքարդյունաբերության ոլորտում:

«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ նպաստել պատասխանատու հանքարդյունաբերության, ինչպես նաև՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ-EITI) շրջանակում հանրային մասնակցության խթանմանը:

Ընդհանուր դրույթներին, դրամաշնորհի տևողությանը, բյուջեին, ինչպես նաև հայտերի ներկայացման մասին առավել մանրամասն կարող եք գտնել այստեղ