Իրազեկման միջոցառումներ պետական գերատեսչությունների և համայնքների ներկայացուցիչների համար

28.04.18
Իրազեկման միջոցառումներ պետական գերատեսչությունների և համայնքների ներկայացուցիչների համար

Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ ապրիլի 26-27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի են ունեցել իրազեկման միջոցառումներ պետական գերատեսչությունների և համայնքների ներկայացուցիչների համար:

Միջոցառումների ընթացքում ներկայացվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (ԱՃԹՆ) ներդրման աշխատանքները Հայաստանում, իրական սեփականատերերի բացահայտման խնդիրները, ինչպես նաև պետական մարմինների կողմից ներկայացվելիք հաշվետվության ձևաչափերը:

Միջոցառումը կազմակերպվել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից: