Ստեղծվել է մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբ

27.03.18
Ստեղծվել է մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբ

Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի 2018թ․ մարտի 27-ի 297-Ա որոշման՝  Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ միջոցառումների իրականացման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը։

Աշխատանքային խումբում ընդգրկված են 15 հոգի, աշխատանքները ղեկավարելու է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը։