Բրիտանացի փորձագետ Քրիս Նըրզը հանդիպել է ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամների հետ

04.09.17
Բրիտանացի փորձագետ Քրիս Նըրզը հանդիպել է ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամների հետ

2017 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) իրականացման աշխատանքներն  առավելապես ուղղված են եղել աշխատանքային ծրագրով նախատեսված ուսումնասիրությունների իրականացմանը: Այս համատեքստում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատանքային խմբերն անցկացրել են մի շարք հանդիպումներ ԱՃԹՆ-ի զեկույցի կազմման նպատակով նախնական ուսումնասիրության ու օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի վերաբերյալ ուսումնասիրության աշխատանքներում ներգրավված Հայաստան այցելած բրիտանացի փորձագետի հետ: 

Սեպտեմբերի 4-ին հանքարդյունաբերության ոլորտի բրիտանացի իրավական փորձագետ Քրիս Նըրզը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու անդամների հետ՝ մշակվող օրենսդրական և ինստիտուցիոնալ վերլուծության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: