Բրիտանացի փորձագետը հանդիպել է ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի հետ

29.08.17
Բրիտանացի փորձագետը հանդիպել է ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի հետ

Իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի մշակման նպատակին հասնելու համար Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խումբը համագործակցել է ՎԶԵԲ-ի լոնդոնյան գրասենյակի կողմից ԱՃԹՆ-ն իրականացնող մի շարք երկրներին իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին աջակցության տրամադրման ծրագրի շրջանակում ներգրավված տեղական և միջազգային և խորհրդատուների՝ Դավիթ Սարգսյանի և Ջերեմի Ուիթի հետ:

Բրիտանացի փորձագետ Ջերեմի Ուիթը օգոստոսի 29-ին հանդիպել է Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի ՝ իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի մշակման և ԱՃԹՆ-ի զեկույցի նախնական ուսումնասիրության աշխատանքային խմբերի անդամների հետ: