Կայացել է ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ժամանակ հաստատվել է 2017թ. 1-ին եռամսյակի ԱՃԹՆ-ի հաշվետվությունը

05.05.17
Կայացել է ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ժամանակ հաստատվել է 2017թ. 1-ին եռամսյակի ԱՃԹՆ-ի հաշվետվությունը

Մայիսի 5-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) նիստը, որի ժամանակ խումբը հաստատել է 2017թ. 1-ին եռամսյակի ԱՃԹՆ հաշվետվությունը և առաջիկա 3 ամիսների աշխատանքային ծրագիրը:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև ԱՃԹՆ ներդրման մի շարք օրակարգային հարցեր: