Կապանում քննարկվել է Հայաստանում EITI Ստանդարտի ներդրումը

21.04.17
Կապանում քննարկվել է Հայաստանում EITI Ստանդարտի ներդրումը

Մարզային այցելությունների շրջանակում ապրիլի 21-ին Կապանի քաղաքապետարանում Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի անդամները հանդիպել են Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և հանքարդյունահանող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես Լոռու մարզպետարանում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ,  տեղի է ունեցել ակտիվ քննարկում Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման վերաբերյալ: