ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամները հանդիպումներ են ունեցել Լոռու մարզում

14.04.17
ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամները հանդիպումներ են ունեցել Լոռու մարզում

2017թ. ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ձեռք բերելուց հետո Հայաստանը շարունակում է քայլեր կատարել ԱՃԹՆ-ի ներդրման, տեղական և մարզային շահագրգիռ կողմերի իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Այդ շրջանակում այսօր՝ ապրիլի 14-ին, Լոռու մարզպետարանում Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամները և ՀՀ կառավարության աշխատակազմի ԱՃԹՆ-ի պատասխանատուները հանդիպում են ունեցել համայնքապետերի, մարզի քաղաքացիական հասարակության և հանքարդյունահանող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ներկայացվել է Հայաստանի ԱԹՃ նախաձեռնության գործընթացը, որից հետո քննարկվել են մասնակիցների կողմից բարձարացված հարցերը: