Դավիթ Հարությունյանը՝ ԱՃԹ նախաձեռնության միանալու կարևորության և օգուտների մասին

28.11.15
Դավիթ Հարությունյանը՝ ԱՃԹ նախաձեռնության միանալու կարևորության և օգուտների մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի միանալու գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկվածության ապահովման նպատակով, ներկայացվեց Հայաստանի ԱՃԹՆ-ին անդամակցության, բազմաշահառու խմբի ձևավորման գործընթացը, նախաձեռնությանը միանալու կարևորությունը և օգուտները երկրի տնտեսության, հանքարդյունաբերության ոլորտի կառավարման թափանցիկության ապահովման, հանրային վերահսկողության բարձրացման նպատակով արդյունավետ մեխանիզմ ստեղծելու, կոռուպցիայի կանխարգելման և ներդրումային գրավչության բարձրացման տեսանկյունից: