Հրապարակվել է ԱՃԹՆ-ի 2023 թվականի ստանդարտի հայերեն թարգմանությունը

15.01.24
Հրապարակվել է ԱՃԹՆ-ի 2023 թվականի ստանդարտի հայերեն թարգմանությունը

Արդեն հասանելի է 2023թ. հունիսի 12-ին հրատարակված ԱՃԹՆ-ի 2023 թվականի ստանդարտի հայերեն թարգմանությունը։

ԱՃԹՆ-ի 2023 թվականի ստանդարտը համալրվել է մի շարք պարտադիր, ակնկալվող և խրախուսվող պահանջներով, որոնք վերաբերում են  էներգետիկ անցմանը, եկամուտների հավաքագրմանը, հակակոռուպցիոն խնդիրներին, գենդերային, սոցիալական և բնապահպանական հարցերին։ Հայերեն ստանդարտը բոլոր շահագրգիռ կողմերի համար հնարավորություն է ընձեռում ավելի լավ պատկերացնել ԱՃԹՆ-ն իրականացնող երկրների ստանձնած պարտավորությունների շրջանակը և այդպիսով  դառնալ արդյունահանող ճյուղերի վերաբերյալ տեղեկատվությունը  լայնորեն օգտագործող,  ԱՃԹՆ-ի իրականացմանը մասնակցություն ապահովող,  ռեսուրսների բաց և հաշվետու կառավարման գործում լայնորեն ներառված պատասխանատու շահառուներ:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն

«Մենք հավատում ենք, որ երկրի բնական պաշարները պատկանում են այդ երկրի քաղաքացիներին։

Մեր առաքելությունն է նպաստել բնական պաշարների կառավարման ըմբռնմանը, ամրապնդել հանրային և կորպորատիվ կառավարումը և տրամադրել տվյալներ՝ արդյունահանող ոլորտում ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար:»

 

Անհամապատասխանությունների դեպքում անհրաժեշտ է հիմք ընդունել ԱՃԹՆ-ի ստանդարտի անգլերեն տարբերակը։