«Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի պաշտոնական կայքն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակին

28.09.17
«Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի պաշտոնական կայքն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակին

2017թ.-ի սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 15-րդ անգամ Երևանում տեղի է ունենում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք է ճանաչվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի պաշտոնական կայքը՝ www.geo-fund.am: «Ոսկե բանալի» մրցանակը տրվել է ծրագրի ղեկավար Լիլիա Շուշանյանին: