Armenia. A model for economy-wide beneficial ownership transparency

Այս վերնագրով ԱՃԹՆ միջազգային կայքում հոդված է հրապարակվել Հայաստանի՝ Իրական շահառուների կամ այլ խոսքով՝ շահառու սեփականատիրության թափանցիկության գործում գրանցած հանջողությունների մասին։ Ահա այդ հոդվածի համառոտ նկարագիրը․
Հայաստանը վերջին տարիներին շահառու սեփականատիրության թափանցիկության ոլորտում իրականացրած բարեփոխումներր արդյունքում դարձել է էտալոն՝ այլ երկրների համար։ 2023թվականին մեկ միասնական առցանց ռեգիստրում են հավաքագրվել ավելի քան 120,000 իրավաբանական անձանց մասին տվյալներ, ինչը զգալիորեն ամրապնդել է հանրային և պետական վերահսկողությունը՝ հակակոռուպցիոն օրակարգի շրջանակում։
Կատարված բարեփոխումները ներառել են՝
- 2021 թվականից սկսած՝ Opening Extractives ծրագրի աջակցությամբ, Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցվել է շահառու սեփականատիրության տվյալների ստանդարտներին (BODS), ստեղծվել է թվայնացված հայտարարագրերի ներկայացման համակարգ, ինչը բարձրացրել է տվյալների որակը և հասանելիությունը։
- Նախաձեռնությունը սկզբում գործարկվել է հանքարդյունաբերության ոլորտում, իսկ 2023 թվականին ընդլայնվել է նաև տնտեսության այլ ոլորտներում։ Այժմ ընկերությունները պարտավորվում են բացահայտել 20% և ավելի մաս ունեցող բաժնետերերին, իսկ հանքարդյունաբերության ոլորտում՝ դեպքում՝ 10% և ավելի։ Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց դեպքում բացահայտվում են բոլորը՝ անկախ մասնաբաժնի չափից։
- Ռեգիստրի տվյալները հանրային են, մասնավորապես, հասանելի են անունները, քաղաքացիությունը, բաժնեմասի չափը, իսկ ավելի մանրամասն տվյալներին կարելի է ծանոթանալ գրանցված օգտատերերի կամ լրագրողների համար հասանելի գործիքներով։
- Կկիրառվեն նաև լիցենզավորման ընթացքում շահառու սեփականատիրության ստուգման մեխանիզմներ, ինչը կնպաստի չարդարացված կամ չթույլատրված շահերի կանխմանը։
- Քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար կազմակերպվել են վերապատրաստումներ՝ այդ տվյալների արդյունավետ օգտագործման ուղղությամբ, որի արդյունքում բացահայտվել են նոր կապեր՝ պետական պաշտոնյաների, միջազգային ընկերությունների և էներգետիկ նախագծերի միջև։
Այս նախաձեռնությունները մեծապես նպաստում են կոռուպցիայի դեմ պայքարին, հանրային վստահության բարձրացմանը, ինչպես նաև ներդրումային միջավայրի կայունացմանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այս հղմամբ․
eiti.org